ԱՄՆ դեսպանատունը ընտրությունների համար մեծ գումար է տվել Սասնա Ծռերին
ԱՄՆ դեսպանատունը ընտրությունների համար մեծ գումար է տվել Սասնա Ծռերին
ԱՄՆ-ն ամեն բան անում է, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր գործակալներից կազմված Սասնա Ծռեր կուսակցությունը անցնի խորհրդարան:
ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով ԱՄՆ դեսպանատունը օրերս մեծ չափի գումար է փոխանցել Գարեգին Չուգասզյանին: Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատանը, որտեղ նորից հստակեցվել են ձեռք բերված պայմանավորվածությունները և հանդիպման ավարտին դեսպան Թրեյսին տվել է Չուգասզյանին խոստացված գումարը: Խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի մասին է, որը պետք է օգնի ծռերին ակտիվ քարոզարշավ իրականանցնել:
Սասնա Ծռերը պարտավորություն են վերցրել իրենց վրա, որ մտնելով խորհրդարան իրենք ակտիվ քարոզչություն կսկսեն, կներկայացնեն նախագծեր, որով կպահանջեն, որպեսզի ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից: