Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ինչ են իրականում ստորագրել Ալիևը, Փաշինյանը և Թրամփը Սպիտակ տանը
Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը
Փաստաթուղթ. Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված Արթուր Սեդրակյանը մահացել է սրտի անբավարարությունից
Ինչ փոփոխություն է մտցվել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության մեջ ու ինչ դավաճանություն է կանխվել
Արդեն ձեր հերթն է գալու, ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու հույսով ապրողներ
Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից քաղաքացիներ են բերման ենթարկվել։
Tert.am-ի հարցին, թե քանի անձ ու ինչ հիմքով է բերման ենթարկվել, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»։
Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:

