Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Անսասան, հաղթանակն առջևում է
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Ինձ ներկայացված մեղադրանքում ոչ միայն ճիշտ բառ չկա, այլև կան զավեշտի հասնող ձևակերպումներ

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է․

Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ «մանրամասներ» ներկայացնելով ինձ առաջադրված նոր մեղադրանքից։

Ծայրից ծայր սուտ, լկտի սուտ, իրականության հետ որևէ կապ չունեցող հորինվածք։ Այսքանով կարող էի ավարտել։

Բայց այս անգամ ուզում եմ լիաթոք օգտվել չլռելու իմ իրավունքից ու շարունակել։

Երբ ես շատ տարիներ առաջ Ռուսաստանից եկա Հայաստան, այնտեղ թողեցի իմ շատ ավելի անհոգ կյանքը, մերժելով ավելի կրթվելու կամ բիզնեսով զբաղվելու իմ կարող բարեկամների առաջարկները։ Ես վերադարձա հայրենիք, որովհետև ուզում էի օգտակար լինել իմ երկրի կայացմանը, որովհետև երկիրը ամենևին բարվոք վիճակում չէր։

Վստահաբար քիչ բան չեմ արել, բայց նաև շատ բաներ չհասցրեցի. Օրինակ ձևավորել դատաիրավական անաչառ համակարգ, որը կծառայեր պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը։

Ինձ ներկայացված մեղադրանքում ոչ միայն ճիշտ բառ չկա, այլև կան զավեշտի հասնող ձևակերպումներ։

Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր եղել են ոչ միայն խորհրդային Հայաստանի ամենաունևոր մարդկանցից մեկը, ում ավագ սերնդի մարդիկ շատ լավ հիշում են, ճանաչում, այլ անկախ Հայաստանի գործարար շերտի հիմնադիրներից։ Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր օտարերկրյա խոշորագույն կորպորացիաներում են աշխատել կամ հենց այդպիսիները հիմնադրել. Շեշտում եմ տասնամյակներ առաջ, երբ ես դպրոցական էի այդ մարդիկ եղել են կայացած ու ունևոր դեմքեր։ Հիմա այդ մարդկանց գույքը կամ ունեցվածքը վերագրել ինձ՝ նշանակում է ծաղրել իրավագիտությունը։

Հասկանում եք բոլոր մարդիկ, այդ թվում ունևոր կարող են ունենալ երեխա, թոռներ, որոնց կարող են գույք կտակել կամ նվիրել։ Հիմա կասկածի տակ դնել, թե ինչու է թոռը իր մահացած պապից գույք ժառանգել՝ աբսուրդի ժանրից է։

Օրենքի տեսակետից սա իրավական նիհիլիզմ է, բայց մարդկային տեսակետից ՀՔԾ-ի արածը դիակապտություն է, անհարգալից վերաբերմունք, ծաղրանք մահացած մարդկանց հանդեպ։

Ի դեպ, ՀՔԾ-ի « ֆինանսիստներին» ուզում եմ ասել, որ ձեր ուռճացրած թվերը կոչվում են ներդրում և նաև այդ մարդկանց ներդրումների շնորհիվ է, որ այսօր դուք նստած եք նոր, վերանոգորգված շենքում և ստանում եք հավելավճարներ։ Մի պահ մտածեք, թե ձեր այս քայլերից հետո քանի-քանի ներդրող է մտքափոխվելու Հայաստանում ներդրում անել։

Անհավանական զուգադիպությամբ ՀՔԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրում հենց այն օրը, երբ երկրի գործող վարչապետը պատրաստվում է ստորագրել անկախ Հայաստանի ամենաաղետալի փաստաթղթերից մեկը։

Երբ ողջ հայությունը ստորացված դիտում է հայ զինվորականների նվաստացման կադրերը, իրավապահ համակարգը ոչ թե այդ ազգային խայտառակության պատասխանատուների հանդեպ է գործ հարուցում, այլ՝ իմ։

Բայց ուզում եմ ասել. Սա իմ երկիրն է, սա իմ երեխաների երկիրն է, սա իմ նման մտածող հարյուր հազարավոր մարդկանց երկիրն է, և մենք անելու ենք ամեն ինչ ազգային արժանապատվության վերականգնման և երկրի զարգացման համար։ Ու դուք ամաչելու եք։

Ես այլևս չեմ խոսելու այս քրեական գործից։ Բայց իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում։ Ու նաև անելու եմ ամեն ինչ՝ օր առաջ երկրում նոր, էֆեկտիվ իշխանություն ձևավորելու համար, որպեսզի դուրս գանք ազգային ստորացման այս էջից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>