ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Սև լճի տարածքում Ադրբեջանը 2 օր առաջ ծանր տեխնիկա և հրետանի է տեղադրել. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ

Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի տեղեկություններով՝ 2 օր առաջ Սև լճի մոտ Ադրբեջանն արդեն տեղադրել է ծանր տեխնիկա և հրետանի:

«Իմ տեղեկությունների համաձայն, Սյունիքի ներխուժումը, որ ասում էին 250 ադրբեջանցիներ են ներխուժել և հանդարտ քայլելով գալիս են, այնտեղ 3-ից 4 տասնյակ ջիհադիստներ կան, որոնց պատերազմից առաջ եւ ընթացքում Թուրքիան ուղարկել էր Ադրբեջան՝ մասնակցելու պատերազմին։ Հիմա այդ ջիհադիստների մեծ մասը ընդգրկված է Ադրբեջանի սահմանապահ զորքերում և Ադրբեջանի քաղաքացիություն ունեն։ Երկրորդ, իմ տեղեկություններով՝ 2 օր առաջ Սև լճի մոտ Ադրբեջանն արդեն տեղադրել է ծանր տեխնիկա և հրետանի։ Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունները չեն եղել, բայց նույնիսկ մայիսի 16-ի բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել, Մուրադովն է տարել այդ բանակցությունները, որոնք զրոյական արդյունք են տվել։ Սա ուղղակի նշանակում է, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է Հայաստանի իշխանությունների վրա, և որ Հայաստանի իշխանությունները լրիվ ուրիշ խաղ են խաղում։ Ավելին, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվայի ազդեցությունը էապես նվազել է նաև Ադրբեջանի վրա։ Մենք երեկ գտնվում էինք մի այնպիսի իրավիճակում, որ բախումների հավանականությունը շատ մեծ էր Հայաստանի տարածքում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ, բայց վստահ եմ, որ Ռուսաստանի նախագահի երեկ ունեցած երկու հեռախոսազրույցները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այդ բախման հավանականությունը էապես քչացրել են, բայց կարծում եմ՝ դա երկարատև չէ, որովհետև Ադրբեջանը այն ինչ իրականացնում է, այսինքն ներխուժում, առաց կրակոցի ագրեսիա Հայաստանի նկատմամբ, նույնը կատարվում է նաև Արցախում՝ Քելբաջարի, մասնավորապես՝ Հաթերքի և այլ ուղղություններով դիրքերը առաջ տալով։ Իր այդ քաղաքականությամբ Ադրբեջանը կարծես թե փորձում է շոշափել՝ որտեղ են Մոսկվայի կարմիր գծերը եւ դրանց դեռ չեն հասել։ Այստեղ ողջ մեղքը Հայաստանի իշխանություններինն է և այն ծրագրավորված քաղաքականությանը, որ նրանք տանում են։ Ցավոք սրտի կարծում եմ, բախումների հավանականության նվազումը ժամանակավոր երևույթ է և Ադրբեջանը դա կշարունակի անել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ադրբեջանական զորքը մեկ շաբաթից ավելի է՝ ինչ հատել է Հայաստանի պետական սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ: Շահնազարյանի համոզմամբ՝ այդ դիրքերը պահող զորքին հրաման էր տրված, որևէ դիմադրություն ցույց չտալ։

«Ասել, որ դա խայտառակություն է, դա ոչինչ չի նշանակում, դա պետական դավաճանություն է, որովհետև Հայաստանի պետական սահմանի դիրքում կանգնած զինվորը ուղղակի պարտավոր է կրակել, եթե որևէ մեկը զինված փորձ է անում հատել այդ սահմանը, այսինքն՝ ագրեսիա կատարել և օկուպացրել։ Սա ստորացուցիչ է մեր պետության, ժողովրդի համար։ Այստեղ ամենացավալին այն է, որ չգտնվեց մի վաշտի, գումարտակի հրամանատար, որը չենթարկվեր պետական դավաճանություն հանդիսացող այդ հրամանին, չգտնվեց մի սպա, որ հրաժարվի դա կատարել և կատարի իր պատքն ու զինվորական երդումը։ 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ, ողջ ճակատը 116 մարտական դիրք էր, հիմա պարզվում է այդպիսի դիրք չկա։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակի են հասցրել մեր Զինված ուժերին։ Երկու օր առաջ ադրբեջանցի զինվորականները ուղղակի ծեծելով քշում էին մեր զինվորներին։ Սա վատ ազդեցություն ունեցավ իմ վրա: Սա գուցե ավելի նվաստացուցիչ է, քան ռազմական պարտությունը։ Այս իշխանությունը մտածված շարունակում է մեր ազգի, պետության, բանակի նվաստացնելու քաղաքականությունը»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, սակայն առ այսօր հստակ արձագանք չկա: Շահնազարյանը հարց է բարձրացնում՝ եթե դու չես պաշտպանում քո հայրենիքը, ուրիշն ինչու պետք է գա և պաշտպանի:

«ՀԱՊԿ–դիմել էր երկրորդ հոդվածով, ոչ թե չորրորդ, որը ագրեսիային էր վերաբերում: Ես համարում եմ անիմաստ, եթե չասեմ վնասակար, ՀԱՊԿ–ին այդպես դիմելը։ Ի՞նչ է՝ Ղրղզստանն ու Բելառուսը պետք է գային այստեղ մեր փոխարեն մեզ պաշտպանենին։ Մանավանդ այն դեպքում, երբ այս իշխանությունն ամբողջապես տապալել է արտաքին քաղաքականությունը։ Պետք է տարրական քաղաքագիտական գիտելիքներ ունենալ, որ հասկանաս, թե ՀԱՊԿ–ն ինչ կառույց է։ ՀԱՊԿ–ը պետությունների մի խումբ է, որոնցից ամեն մեկը առանձին–առանձին ունի իր ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անվտանգության հարցերով իրար հետ այդքան սերտ չեն։ Այսինքն՝ առանց Ռուսաստանի հետ պայմանավորվելու, դա մտցնելը, համարվում է հարված ՀԱՊԿ–ի հեղինակությանը ։

Սա այն նույն քաղաքականության շարունակությունն է, որով 2018–ին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին: Եվ ինչպես Ռուսաստանի հետ են ձևական հարաբերություններ են, նույնն էլ ՀԱՊԿ-ով է։ Այնուհետև տեսեք՝ ինչ է լինում, ինքը սկսում է զանգահարել, խոսել ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Օրինակ Բելառուսի նախագահի հետ խոսելու հաջորդ օրը Բելառուսի Պաշտպանության նախարարի պատվիրակությունը մեկնում է Բաքու։ Այսինքն սա այնտեղ ընկալվում է նույնպես քայլ, որը հարվածում է ՀԱՊԿ-ի հեղինակությանը։ Միջազգային հարաբերությունները, հատկապես այդպիսի իրավիճակում, երբ անվտանգության խնդիր կա և օգնություն ես խնդրում, դրանք փաստթղթերով չեն արվում։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ առանց փաստաթղթի մի պետությունը մյուսին ռազմական օգնություն է ցույց տալիս և նույնիսկ միջամտում է։ Սա նույն քաղաքականությունն է՝ մտածված եւ դրսից թելադրվող»,-ընդգծեց Դավիթ Շահնազարյանը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական պայմանագրերի հիման վրա Ռուսաստանին դիմելուն, Դավիթ Շահնազարյանը դա համարում է սադրիչ քայլ, որն ուղղակիրորեն ցույց է տալիս, որ ռազմավարական գործընկերոջ հետ որեւէ ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>