Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին
Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։
Քննարկումները տեւեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։
Այս բանաձեւը տեւական ու լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այս բանաձեւը ստանալու համար իրապես լուրջ ջանքեր ենք գործադրել։
Հրաշալի աշխատեցին Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լեւոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանույշ Սահակյանի թիմը։
Ահա բանաձեւը՝
ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Օրակարգում հարց ներառելու վերաբերյալ` քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի իշխանության խախտման հարցեր
Համաձայն Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքի
Որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո Ռազմագերիներին:
Մայքլ Գահլեր, Անդրեյ Կովաչով, Իզաբել Վիսելեր-Լիմա, Սանդրա Կալնիետե, Թոմ Վանդենկենդելաերե, Անդրիուս Կուբիլիուս, Փիթր վան Դալեն, Միրիամ Լեքսմանն, Լորանտ Վինցզե, Կըրզիստշոֆ Հեթման, Վլադիմիր Բիլչիկ, Ռոզա Թուն անդ Հոհենշտեյն, Էլզբիետա Լուկաչիյեվսկա, Դավիդ Լեգա, Շոն Քելլի, Ռոմանա Թոմս, Թոմաս Ժդեչովսկի, Փիթր Փոլլակ, Քրիստիան Սագարց, Ադամ Ջարուբաս, Ջանինա Օչոյսկա, Խոսե Մանուել Ֆերնանդես, Պաուլո Ռանգել, Ստանիսլավ Փոլչակ, Լուկաս Ֆուրլաս, Էվա Մայդել, Միքելա Սոյդրովա, Ստելիոս Կիմպուրուպուլոս, Լուդեք Նյեդերմայեր, Ժիրի Պոսպիսիլ
ԵԺԿ Խմբի անունից:
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո Ռազմագերիների հարցով Եվրոպական Խորհրդարանի բանաձև:
Եվրոպական Խորհրդարանը,
- հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,
- հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան Բարեկամական Խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան Բարեկամական Խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները,
- հաշվի առնելով ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` Խոշտանգումների Դեմ Կոնվենցիան, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ Կոնվենցիան (III),
- հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված Եռակողմ Հրադադարի Հայտարարությունը, որն ուժի մեջ է մտել 2020թ. նոյեմբերի 10-ին,
- հաշվի առնելով «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության` 2021թ. մարտի 19-ի` «Ադրբեջան. Հայ Ռազմագերիները Խոշտանգվում են Գերության Մեջ» զեկույցը,
- հաշվի առնելով 2021թ. ապրիլի 28-ի ԵՄ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում գերիների վերաբերյալ,
- հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների` 2020թ. հոկտեմբերի 25-ի, 2020թ. հոկտեմբերի 30-ի, 2020թ. դեկտեմբերի 14-ի, 2021թ. ապրիլի 13-ի և 2021թ. մայիսի 5-ի Հայտարարությունները,
- հաշվի առնելով Եվրոպական Մարդու Իրավունքների Դատարանի` Եվրոպայի Մինիստրների Կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը, Դատարանի Օրենքների 39-րդ Օրենքի համաձայն, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելուն,
- հաշվի առնելով իր Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը,
Ա. քանի որ 1988թ. մինչ 1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների միջոցով,
Բ. քանի որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական հակամարտությունն ավելի քան 5.000 զինվորների կյանք է խլել, որի արդյունում վիրավորվել և սպանվել են ու տեղահանվել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, և մինչ այժմ դրա արդյունքում բնակչությունը տառապում է այն պատճառով, որ չգիտեն իրենց կորած հարազատների գտնվելու վայրը, ռազմագերիների և պատերազմի արդյունքում գերեվարված այլ անձանց թերի վերադարձ է տեղի ունեցել, մարդկանց մնացորդների թերի վերադարձ է տեղի ունեցել, և լիարժեք հնարավորություն չի տրվել հումանիտար օգնության, քանի որ ոչնչացվել են տարրական ենթակառուցվածքներ:
Գ. քանի որ այս երկարաժամկետ համամարտության ընթացքում տուժած մարդիկ արդեն իսկ ենթարկվել են չափից շատ տառապանքի, և, ընդհանուր առմամբ, հակամարտությունը հանգեցրել է չափազանց շատ և անընդունելի քաղաքացիական կորուստների,
Դ. քանի որ թշնամական տրամադրվածություններն ավարտվել են 44 օր անց ձեռք բերված համաձայնության արդյունքում, որը ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Սդրբեջանի և Ռուսաստանի միջև, և որը ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ էր մտել 2020թ. նոյեմբերի 10-ին,
Ե. քանի որ Եռակողմ Հրադադարի Հայտարարության 8-րդ կետը նշում է, որ պետք է ռազմագերիների, գերիների և գերեվարության մեջ գտնվող այլ անձանց ու զոհվածների աճյունների փոխանակություն տեղի ունենա, ինչի պարագայում այդ փոխանակությունը պետք է տեղի ունենա «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով,
Զ. քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ժնևյան Կոնվենցիայի (III) անդամ պետություններ են, որը վերաբերում է Ռազմագերիների հետ վարվելու վերաբերմունքին, և որի 118-րդ հոդվածով ասվում է, որ ակտիվ թշնամական գործողությունների ավարտից անմիջապես հետո առանց ուշացնելու ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և տուն վերադարձվեն. Քանի որ 18-րդ հոդվածը պահանջում է, որ ռազմագերիների հանդեպ բոլոր ժամանակներում պետք է մարդկային վերաբերմունք ցուցաբերվի, և, որ Գերեվարող ՈՒժի կողմից անօրեն գործողությունների կամ բացթողումների իրականացումը, որի արդյունքում մահ է պատճառվում կամ գերության մեջ գտնվող անձի առողջությունը վտանգի տակ է դրվում, պետք է արգելվի, և պետք է դիտվի՝ որպես նշված կոնվենցիայի լուրջ խախտում. Քանի որ կոնվենցիան Ռազմագերիներին պաշտպանում է դաժան վերաբերմունքից կամ խոշտանգումներից, ինչպես նաև վիրավորանքից կամ հասարակական նվաստացումից,
Է. քանի որ հրադադարից առաջ կամ հետո գերեվարված ռազմական կամ քաղաքացիական անձինք միջազգային օրենքներով տարբեր կարգավիճակներ պետք է ունենան. քանի որ, մի կողմից, ռազմական անձինք, ովքեր գերեվարվել են նախքան հրադադարը կամ դրանից հետո, պետք է դիտարկվեն՝ որպես ռազմագերիներ, և պետք է լինեն Ժնևյան Կոնվենցիայի պաշտպանության ներքո. Քանի որ, մյուս կողմից, հակամարտության ընթացքում գերեվարված քաղաքացիական անձինք պետք է դիտարկվեն՝ որպես պաշտպանության ներքո գտնվող անձինք և նաև պաշտպանված են Ժնևյան Կոնվենցիաներով. Քանի որ հրադադարից հետո գերեվարված քաղաքացիական անձինք դրա փոխարեն պաշտպանված են Միջազգային Մարդու Իրավունքների Օրենքով,
Ը. քանի որ պատերազմական գործողությունների դադարից հետո մի քանի անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել, և՛ ռազմական, և՛ քաղաքացիական անձանց, որոնցից վերջինը մայիսի 5-ին է տեղի ունեցել,
Թ. քանի որ, ըստ մտահոգիչ զեկույցների՝ Ադրբեջանի կողմից գերեվարության մեջ պահվող դեռևս մոտ 200 հայ գերիներ կան. Քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) նշել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված 249 հայերի վերաբերյալ բողոքներ է ստացել. Քանի որ ՄԻԵԴ-ը 229 հայերի վերաբերյալ միջանկյալ միջոցներ է կիրառել, որոնցից 183-ը դեռևս ուժի մեջ են մնում. Քանի որ ՄԻԵԴ-ը 2021թ. մարտի 9-ին եզրակացրել է, որ Ադրբեջանը ձախողել է դրանք իրականացնելու հարցում` նշելով, որ տրամադրված տեղեկատվությունը շատ ընդհանուր է և սահմանափակ. Քանի որ Ադրբեջանի իշխանություններն ընդունել են, որ իրենց կողմից գերեվարված են 72 հայեր. Քանի որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ին 112 անձանց վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել, Քանի որ մյուսների բախտը դեռ հայտնի չէ. Քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո 73 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք են վերադարձվել Հայաստան.
Ժ. քանի որ ՄԻԵԴ-ը նաև բողոքներ է ստացել, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի կողմից գերեվարված 16 ադրբեջանցիների վերաբերյալ, որոնցից 12-ը վերադարձվել են 2020թ. դեկտեմբերին. Քանի որ ՄԻԵԴ-ը 39-րդ Օրենքի ներքո դադարեցրել է ուսումնասիրությունները մնացած չորս անձանց վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության բնույթը,
Ի. քանի որ հաստատված տեղեկություններ կան առ այն, որ 2020թ. նոյեմբերի 10-ի ռազմական գործողությունների ավարտից հետո հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են նաև գերեվարվել. Քանի որ այս գերիների և բանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ
նրանք ահաբեկիչներ են և Ժնևյան Կոնվենցիայով չեն համապատասխանում Ռազմագերի լինելու կարգավիճակին.
Լ. քանի որ «Human Rights Watch» կազմակերպությունը մարտի 19-ին զեկուցել է, որ Ադրբեջանի անվտանգության և ռազմական ուժերը խոշտանգել են հայ ռազմագերիներին` նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգման՝ կամ այն ժամանակ, երբ նրանք գերեվարվել են, կամ նրանց տեղափոխման ժամանակ, կամ տարբեր բանտերում նրանց պահպանության ընթացքում. Քանի որ Ադրբեջանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիներին գերեվարելու ժամանակ և նրանց խոշտանգումների և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկել գերեվարման պայմաններում` արդյունքում գերեվարության ընթացքում առնվազն երկուսին հասցնելով մահվան. Քանի որ Ադրբեջանական ուժերն այդ քաղաքացիական անձանց գերեվարել են՝ անկախ այն բանից, որ չկար ոչ մի հիմնավոր պատճառ նրանց կողմից անվտանգության վտանգ ներկայացնելու վերաբերյալ, որով որ միջազգային իրավունքներով կարդարացվեր նրանց գերեվարումը. Քանի որ Ադրբեջանը ժխտում է իր կողմից Ռազմագերիների նկատմամբ Ժնևյան Կոնվենցիայի խախտումներով վերաբերմունքի մեղադրանքները,
Խ. քանի որ, ըստ զեկույցների՝ ինտերնետով և սոցիալական ցանցերով տարածվել են տեսաձայնագրություններ, ըստ որոնց՝ եղել են երկու կողմերից էլ ռազմական ուժերի գերեվարված ներկայացուցիչների հանդեպ խոշտանգումներ, և արգելված վերաբերմունք է ցուցաբերվել. Քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որ Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանություններն իրականացրել են որևէ անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություն այդ դեպքերի վերաբերյալ, և, որ այդ հետաքննությունները, եթե եղել են այդպիսիք, հանգեցրել են քրեական հետապնդության. (Թարմացված I). Քանի որ կան պնդումներ, որ ռազմագերիները և պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք ենթարկվել են արտադատական սպանության, ստիպողական անհետացման, կամ մահացածների մարմինները պղծվել են.
Ծ. քանի որ մայիսի 17-ին Եվրոպական Հանձնաժողովը հայտարարել է 10 միլիոն Եվրո մարդասիրական օգնության հատկացման վերաբերյալ, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս հակամարտության ընթացքում տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար, որի արդյունքում այդ օգնությունը պետք է տրամադրվի դրա կարիքն ունեցող անձանց, ինչի արդյունքում սեպտեմբերին սկսված ռազմական բախումների սկզբից ի վեր այդ աջակցության չափն անցնում է 17 միլիոն Եվրոն,
Կ. քանի որ բոլոր կողմերը պետք է տրամադրեն վերջին թարմացումներով առկա քարտեզներն ականների գտնվելու վերաբերյալ, որպեսզի թույլ տան քաղաքացիական անձանց վերադառնալ նախկին հակամարտության վայրերը.
Հ. քանի որ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված «ռազմական ավարների պուրակը», ըստ զեկույցների, ցուցադրում է հայկական ռազմական սարքավորումներ, հայ մահացած կամ մեռնող զինվորների մեմո արձաններ, շղթայված հայ ռազմագերիների խցերում պահվող մոմե արձանների մոդելներ, այն կարելի է ընդունել՝ որպես դաժանությունների խրախուսում և հետագա դաժանությունների խրախուսման ռիսկեր, ատելության խոսքի և նույնիսկ մնացած ռազմագերիների և գերեվարված այլ հայ անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խրախուսում, ինչով նպաստում են ատելության մթնոլորտի տարածմանը և հակասում են հաշտեցման ցանկացած պետական հայտարարություններին:
Ձ. քանի որ մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը ժամանակավորապես մուտք են գործել Հայաստանի տարածք, որը միջազգային օրենքով համարժեք է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտմանը. Քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքների այս խախտումները հետևել են Ադրբեջանի ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի, մտահոգիչ հայտարարություններին, որով փաստացի տարածքային պահանջներ են ներկայացվել և սպառնացել են ուժ կիրառել՝ այսպիսով սպառնալով խարխլել տարածաշրջանում անվտանգության և կայունության ջանքերը,
Ղ. քանի որ անցած ամիսների ընթացքում զոհվածների մարմինների և հակամարտության արդյունքում խիստ տուժված ազգաբնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման գործողություններ են իրականացվել,
Ճ. քանի որ թարմացված ջանքերի կարիք կա երկու երկրների միջև վստահության կառուցման և երկարատև խաղաղության հասնելու համար,
1. Պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ռազմական և քաղաքացիական, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից. կոչ է անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ Զինադադարի Հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում:
2. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները. Կարեկցում է զոհերին և նրանց ընտանիքներին. դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերումներին. Դատապարտում է քաղաքացիներին թիրախավորող բոլոր հարձակումները, և հիշեցնում է քաղաքացիական անձանց կյանքերի պահպանման՝ միջազգային մարդասիրական օրենքներով պետությունների պարտավորության մասին:
3. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել, որպեսզի տեղեկատություն տրամադրի նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ` ներառյալ գերեվարության ընթացքում մահացած անձանց վերաբերյալ:
4. Հիշեցնում է անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ձախողման վերաբերյալ, որը հավասարազոր է նրանց ստիպողական անհետացմանը, ինչը Հայաստանը և Ադրբեջանը հանձն էին առել կանխել. կոչ է անում կողմերին պարզաբանել անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագրերը, և մահացածների մարմիններին վերաբերվել արժանապատվությամբ:
5. Պահանջում է Ադրբեջանի կառավարությունից հարգել օրենքի պահանջները, թույլ տալ իրավաբանների, բժիշկների, մարդու իրավունքների պաշտպանների մուտքը հայ ռազմագերիների մոտ և կազմակերպել, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ:
6. Իր խորը մտահոգությունն է հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ. դատապարտում է խոշտանգումների և ստիպողական անհետացման բոլոր դեպքերը, ներառյալ՝ դեպքերը, որոնք ռազմական հակամարտության ընթացքում են իրականացվել, ինչպես նաև ռազմագերիների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը և աճյունների պղծումը:
7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին իրականացնել անկախ, անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություններ և հետապնդում իրականացնել Ժնևյան Կոնվենցիայի բոլոր խախտումների, ինչպես նաև միջազգային օրենքների և պատերազմի հանցագործությունների դեպքերով, որպեսզի նրանք հաշվետու լինեն, և զոհերի հիշատակը հարգվի, միգուցե դրա համար ստեղծվելիք մի միջազգային հանձնաժողովի օգնությամբ. կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ՝ հետաքննելու հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցների հավաստիությունը, և դրանց համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
8. Հիշեցնում է, որ ներկայումս չկա հասարակության համար հասանելի հաստատված տեղեկատվություն Հայաստանի կողմից գերեվարված ադրբեջանցի ռազմագերիների կամ գերեվարված անձանց վերաբերյալ:
9. Հիշեցնում է հակամարտության բոլոր կողմերին միջազգային մարդասիրական օրենքների վերաբերյալ նրանց միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում են խոշտանգումները և այլ անմարդկային վերաբերմունքները, և վերահաստատում է, որ գերիների խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմի հանցագործություն է համարվում:
10. Խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային. սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ:
11. Պնդում է առ այն, որ անապաղ կարիք կա զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են դիտվել՝ որպես ատելություն սերմանող կամ բռնություն խրախուսող կամ անպատժելիությունը խրախուսող կամ որևէ այլ գործողություն, որով կարող է վտանգվել կառուցողական վստահության և հաշտեցման, համագործակցության և կայուն խաղաղության մթնոլորտը:
12. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ հայ ռազմագերիների հարցով, և համապատասխանել Դատարանի միջանկյալ միջոցների իրականացման հետ, որն Ադրբեջանին կարգադրել էր տրամադրել մանրամասն տեղեկատվություն գերեվարված անձանց իրավիճակի, նրանց առողջական վիճակի և ետ վերադարձնելու համար ձեռք բերվող միջոցառումների վերաբերյալ:
13. Իր համոզմունքն է հայտնում, որ գերիների ամբողջական վերադարձն ու զոհվածների մարմինների վերադարձը և մարդասիրական օրհասական հարցերի վերջնական լուծումը` հատկապես նրանց ընտանիքների համար, կլինեն առաջին քայլը վստահության կառուցման համար, որոնց անհրաժեշտությունը շատ կա այս իրավիճակում տարածաշրջանում հիմնարար կայունություն ապահովելու համար:
14. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությունը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ. Այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ/ ICRC) և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT):
15. Ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը,
որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:
16. Խիստ պահանջում է երկու կողմերից էլ, որպեսզի զերծ մնան Ադրբեջանում հայկական մշակության ժառանգության ավերումից, իսկ Հայաստանում` ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումից. Կոչ է անում ամբողջովին վերականգնել ավերված վայրերը, և, որ միջազգային համայնքն այդ գործում ավելի շատ ներգրավվածություն ունենա, որպեսզի պաշտպանեն տարածաշրջանում համաշխարհային ժառանգությունը:
17. Հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային հանրության` խաղաղ, բազմակողմանի և կայուն լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ 2009թ. Հիմնարար Սկզբունքների վրա (ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, և ազգերի ազգային ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքները)` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի օբյեկտիվ սահմանմամբ. հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական բանակցությունների արդյունքում` բոլոր կողմերի իրական նվիրվածությամբ. կոչ է անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում հանձն առնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունները Մինսկի Խմբի Համանախագահության ներքո. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև միջազգային միջնորդներին, համակարգված կերպով ներգրավվել կանանց խաղաղության գործընթացում և խորհրդակցել մարդու իրավունքների կին պաշտպանների հետ:
18. Ցավում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբում մասնակցող ԵՄ Անդամ պետությունները ներկա չեն գտնվել, երբ միջնորդությամբ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, և, որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել իր` երկու կարևոր Արևելյան Գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում:
19. Դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:
20. Կոչ է անում Փոխնախագահին/Բարձր Ներկայացուցչին և Եվրոպական Միությանը առաջարկել ամեն հնարավորին աջակցություն` հրադադարի ռեժիմի պահպանման համար, աջակցել կայունությանը նպաստող ցանկացած գործողությունների, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վստահության կառուցմանը, և պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև ուշադիր հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը` հատկապես մոնիտորինգի մեխանիզմներին. կոչ է անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը (EEAS), Հանձնաժողովին և անդամ պետություններին մեծացնել իրենց աջակցությունը քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ իրենց համագործակցությունը` մասնավորապես նրանց աշխատանքի սահմանափակումների հարցում. համարում է, որ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ Ներկայացուցիչն այս հարցում կարևոր դեր ունի կատարելու:
21. Կոչ է անում հանձնաժողովին և ԵՄ Անդամ պետություններին շարունակել տրամադրել շտապ մարդասիրական օգնություն, շարունակել այս տարածքում միջազգային կազմակերպությունների աշխատանքը և պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը:
22. Կոչ է անում Արտաքին գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովում բարձրացնել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերը:
23. Հանձնարարում է Նախագահին ուղարկել այս հռչակագիրը Արտաքին Գործերի և Անվտանգության Քաղաքականության Միության Հանձնաժողովի/Բարձր Ներկայացուցչի Փոխնախագահին, Խորհրդին, Հանձնաժողովին, Անդամ Պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին, ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղարին, Մինսկի Խմբի Համանախագահներին, Նախագահին, Հայաստանի կառավարությանը, Խորհրդարանին և նախագահին, Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից