Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Պատերազմ Արցախում
Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց

Փաշինյանն որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են հայ–ադրբեջանական սահմանի հարցով ենթադրյալ փաստաթղթին։ Հայտարարությունում ասվում է․

«2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այն, որ ընտրություններից ընդամենը 2.5 տարի հետո երկիրը անցնում է քաղաքական ցնցումների միջով և հարկադրված է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա վկայությունն է:

Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին` դրանք անվանելով «հայտարարություն» և դրանով հանդերձ խուսափելով միջազգային պայմանագրերին միանալու համար սահմանված պատշաճ իրավական գործընթացից:

Ընդ որում, հարկ ենք համարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Փաշինյանին հիշեցնել, որ ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով: Եթե տարածքային զիջումները կամ որևէ այլ պայմանավորվածություններն իրականացվում են հարկադրաբար, ապա նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ կողմից վավերացված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-52-րդ հոդվածների համաձայն պետության ներկայացուցչին հարկադրելու և ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելու եղանակով ձեռքբերված պայմանավորվածությունները համարվում են առոչինչ:

Ելնելով վերոնշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՆՀԱՊԱՂ՝

Հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը.

Ներկայացնել, թե`

ինչպիսի արդյունքների է հանգել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների Հայաստան ներխուժման խնդիրը ՀԱՊԿ-ի առջև հարցը բարձրացնելուց հետո, և ինչ քայլեր են ձեռնարկվում վերջինիս կողմից.

ինչ քայլեր են արվել առհասարակ արցախյան պատերազմից հետո ծագած, այդ թվում՝ գերեվարված անձանց արձակման հարցերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու առումով.

ինչ քայլեր են մինչ օրս արվել քաղաքական ու ռազմական գործընկերների դիվերսիֆիկացումն ապահովելու ուղղությամբ և ինչ ընթացք է տրվել Հայաստանի շահերին սատարող մի քանի երկրների կողմից հնչեցված քաղաքական ու ռազմական աջակցության առաջարկներին.

Ինչ քայլեր են արվում երաշխավորելու համար առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով:

Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանանշմանը, այն կարող է իրավական համարվել միմիայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական գործընթացների շրջանակներում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>