Իշխանությունները տրամադրված են ԱԺ արտահերթ նիստ անել
Իշխանությունները տրամադրված են ԱԺ արտահերթ նիստ անել։ 24News- ի հետ զրույցում իմքայլական պատգամավորները նշեցին, որ եթե իրենց ընդդիմադիր գործընկերներին հաջողվի բավարար քանակությամբ ստորագրություն հավաքել, ապա իրենք դեմ չեն արտահերթ նիստ անելուն։
Հիշեցնենք, որ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ գումարել, որտեղ կքննարկվի ՀՀ սահմանների վերաբերյալ առկա փաստաթուղթը, ինչի մասին նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է խոսել ու հայտարարել, որ պատրաստվում է ստորագրել այն։
Մեզ հետ զրույցում իշխանական պատգամավորները համոզմունք հայտնեցին, որ փաստաթուղթը ՀՀ շահերից է բխում, ու դրանից «հուշտ» լինել պետք չէ։