Արփինե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,–ասվում է այսօր Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
Հիշեցնենք՝ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ ցուցակով:

