Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Անսասան, հաղթանակն առջևում է
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը

Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը 

Ադրբեջանցիների կողմից մեր զինվորականներին զինաթափելու խայտառակ տեսանյութը բոլորդ դիտել եք վստահ եմ: Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է, բայց կարծես մի անտեսանելի ուժ մեր միջից հանել է դիմադրողականությունը ու մենք հիմա էլ ադրբեջանցիներին ենք անիծում...... ֆեյսբուքում, ինչպես վերջին երեք տարին իրար ենք սիրում ու ատում...էլի ֆեյսբուքում: 

Իսկ իրական Հայաստանը քչանում է, նոսրանում ու դառնում անիրական: Ինչպես անիրական էին մեր արժանապատիվ ակնկալիքները ՊՆ-ից ու գենշտաբից:

ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանի պատասխանատուները (ուղղակի և անուղղակի) շատ են ու խորքային: Հենց միայն երեկվա համար նիկոլականները դաժան պատժի պիտի արժանան`կեղծ հերքումներով հասարակությանը փսիխոզի հասցնելու համար: Մինչ այս տեսանյութը երեկ օրվա առաջին կեսին էլ տարածվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը, որտեղ նա կոչ էր անում չընտրել սրանց և այլն: 

Ինչու սրանց չընտրել ես անձամբ գիտեմ գրեթե երեք տարի, բայց մի տեսակ տարօրինակ զգացում ունեցա ընթերցելով նրան ու արձագանքները այդ հարցազրույցին: 

Զգացումներս սրվեցին հայ զինվորականների նվաստացման տեսանյութը դիտելիս ու որոշեցի գրել: Բացատրեմ ինչու: 

Մենք այս անարժանապատիվ ու սին վիճակին նոր չենք հասել: Այս երեք տարիների ընթացքում քայլ առ քայլ նիկոլն ու իր մանկլավիկները մարդկանց ներշնչել են կեղծ հպարտություն, ստեղծել պատրանքներ ու վերացրել իրար լսելու ու հավատալու կարողությունը: Նիկոլը մենակ չի ստեղծել այս ամենը, իրեն օգնել են ոչ միայն շարքային անխելք ուսապարկերը, այլև Դ. Անանյանի նման շատերը, ովքեր, օրինակ, պատվերով հարկային ստուգումներ են իրականացրել, ապօրինի ու անհեռանկար քրեական գործեր են հարուցել տվել, դրա վրա փիառվել, իրենց մտերիմներին են տեղավորել, 2018-ի բյուջեն չկատարելով պատմել են, որ կատարել են, հովանավորչություն են արել ու հետո` մի ինչ որ պահի, Շնորհակալություն հայտնելով նիկոլին հեռացել ստվեր` ունեցածը հանգիստ վայելելու: Նման մարդիկ նիկոլ-հրեշի կենարար աղբյուրներն են եղել, մեկը` գիտելիքով, մյուսը` ամբիցիաներով, երրորդը` վրեժով, չորրորդը` ծառայամտությամբ: Նրանք նպաստել ու կերտել են նիկոլյան Հայաստանը, որը վերացնում է, ավելին` վերացրել է իրական Հայաստանը: 

Ու հիմա, երբ նրանք այս օրհասական վիճակում հանկարծ խոսում են երբեմնի տիրոջ դեմ, սկսվում է ինքնամոռաց հերոսացման փուլ: Ընդ որում` կապ չունի ով է, կոռումպացված դատավոր, տարիներով ապօրինի կալանք տվող դատավոր, պատվեր տվող իրավապահ, ապօրինություններ արած պաշտոնյա, 3 տարի լռած ու պատերազմից հետո հանկարծ արթնացած «արժանապատիվ» պաշտոնյա.......մի բառը նիկոլի դեմ, նրան սարքում է պատիվ ունեցող ու ....սկզբունքային: Դա նման է նրան, որ 2018-ին նիկոլի կողքը կանգնող ցանկացած կոռուպցիոներ թալանչի «մաքրվում» ու դառնում էր ժողովրդի կողքին կանգնած անձ:

Երբեմն տպավորություն է, որ եթե մի օր անգամ նիկոլն ու իր կինը իրենք իրենց դեմ ցուցմունք տան, նրանց էլ կհերոսացնեն: 

Իսկ առհասարակ ո՞վ է ասել, որ քաղաքական հայտարարությունը կամ քաղաքականությունը բարոյապես ու հատկապես` իրավաբանորեն ազատում են մեղքերից, այն էլ` պետության առաջ գործած մեղքերից: Ստացվում է` պետությունը դե ֆակտո պիտի դադարեր լինել, որ հնչեին այն փրկելու կոչե՞ր: Բայց դա ազնի՞վ է: 

Իհարկե յուրաքանչյուրը կարող է սխալվել, սխալն ընդունելն էլ խիզախություն է, բայց նախ` սխալի գինը մեծ է շատ, երկրորդ`դա այն նվազագույնն է, որ ուղղակի կարելի է անել սերունդների առաջ ներողության շրջանակներում, երրորդ` կլինի՞ սխալն ընդունելիս անպայման մեզ փրկելու առաքելություն չստանձե՞ք: Այս երկիրն այնքան արկածախնդիր է տեսել: Բավ է:

Հ.Գ. Ես հայրենիքի անունից ներելու լիազորություն չունեմ: Ու բոլոր նրանք, ովքեր կասեն, որ հիմա միասնաբար է պետք պայքարել սույն ազգակործան պատուհասի դեմ, ես մի բան կասեմ, իսկ գուցե՞ ինչ որ բան չի ստացվում, որովհետև լավի ու վատի, ճշտի ու սխալի սահմանն ենք խառնե՞լ, գուցե իրերն իրենց անունով չենք կոչե՞լ, որովհետև հակահերոսներին հերոս ու փրկիչ ենք դարձրել: Գուցե:

 Հ.Գ.2 Դավիթ Անանյանի փոխարեն ազատ եք դնել ցանկացած այլ նախկին նիկոլականի անուն:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>