Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Անսասան, հաղթանակն առջևում է
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

ՀՀ և Ադրբեջանի դելիմիտացիայի վերաբերյալ հայտարարությունը հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթ է. Մելոյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Mikayel Minasyanի կողմից հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է:

Ի դեպ, ըստ տարածված հավաստի տեղեկատվության, այս փաստաթղթի ստորագրմանը կտրուկ դեմ է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Փաստաթուղթը հակասահմանադրական է, քանի որ

*իր բովանդակությամբ քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, օրինակ՝ սահմանում է դելիմիտացիայի իրականացման սկզբունքները, ժամկետները, դելիմիտացիոն հանձնաժողով ձևավորելու կարգը և ամենակարևորը նախատեսում է ՀՀ պարտավորությունը ճանաչել ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները՝ ըստ հայտարարության մեջ նախատեսված պայմանների և ընթացակարգի,

*Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, ուստի՝ Հայաստանն այս պահին չունի վարչապետ, իսկ մեկ ամսից՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր կառավարություն:

*Հետևաբար, Հայաստանում այս պահին չկա պատշաճ սահմանադրաիրավական մարմին, որն իրավասու է բանակցել ՀՀ հետագա ճակատագրի համար անկյունաքարային այս փաստաթղթի շուրջ:

Ճիշտ է, իշխանական սատելիտները կարող են փորձել փաստարկել, որ

ա) Փաշինյանը հանդիսանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ինչն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, վիճահարույց է, եւ

բ) վարչապետի պաշտոնակատարը կարող է իրականացնել վարչապետի բոլոր լիազորությունները, ինչը գործող օրենդրության շատ սահմանափակ մեկնաբանություն է:

Սահմանադրության ոգու համաձայն՝ բարձրագույն իշխանություն կրողը՝ ժողովուրդը, մեկ ամսից ձևավորելու է նոր իշխանություն, իսկ կառավարության անդամների ժամանակավոր պաշտոնակատարները պետք է ունենան միայն այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու հանար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։

Ժամանակավորապես պաշտոնավարող կառավարությունը չի կարող կատարել այնպիսի գործողություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք ճակատագրական են պետության համար:

Հատկապես այն դեպքում, երբ անգամ Փաշինյանն է ընդունել, որ չունի նախկին հանրային վստահությունը, ինչի պատճառով գնում է արտահերթ ընտրությունների:

*Այսինքն, նա ընդունում է, որ այս փուլում չունի ժողովրդի կողմից տրված մանդատ՝ բանակցելու և ստորագրելու ՀՀ ապագայի տեսանկյունից այս վճռորոշ եւ հակասահմանադրական փաստաթուղթը:

Ավելին՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիոն բանակցություններն անթույլատրելի են, քանի դեռ՝

1.Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ. քանի որ, ինչպես այս հայտարարարության ստորագրման փուլում, այնպես էլ՝ դրա իրականացման ընթացքում Ադրբեջանն անընդհատ օգտագործելու է հայ ռազմագերիներին որպես կոպիտ ճնշման գործիք՝ փորձելով խաղարկել այդ հարցն ամեն վիճահարույց իրավիճակի, անգամ՝ բլրակի կամ հարյուր մետրի մասով նշված յուրաքանչյուր հարցով՝ հանգեցնելով հակահայկական հետևանքների,

2.Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այսինքն՝ այս բանակցությունները՝ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում են բացահայտ սպառնալիքի ներքո, ինչը կրկին անգամ հանգեցնելու է հակահայկական հետևանքների,

3.դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումն անմիջապես հետպատերազմյան շրջանում, երբ հայկական կողմը և հասարակությունն ունի պարտված հոգեբանություն, իսկ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես անզիջում մաքսիմալիստ, որևէ դեպքում հաշվի չեն առնվելու հայկական կողմի շահերը:

Հայ ժողովրդին ժամանակ է պետք վերականգնելու հավատքը սեփական ուժերի, պետականության և բանակի նկատմամբ, և, քանի դեռ, դա տեղի չի ունեցել, նշված հարցի վերաբերյալ ցանկացած գործընթաց կրկին հանգեցնելու է հակահայկական հետևանքների:

Հետևաբար, Mikayel Minasyanի կողմից հրապարակված հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթն իր էությամբ և բնույթով հակասահմանադրական և հակահայկական փաստաթուղթ է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականության։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>