Համիդյան ջարդերի ժամանակ դեպքեր են եղել, որ ընդամենը կացիններով զինված 2 թուրք կոտորել են մի քանի տան տասնյակի հասնող հաղթանդամ հայ տղամարդկանց
Ես այսօրվա տեսանյութից չեմ զարմացել։ Համիդյան ջարդերի ժամանակ դեպքեր են եղել, որ ընդամենը կացիններով զինված 2 թուրք կոտորել են մի քանի տան տասնյակի հասնող հաղթանդամ հայ տղամարդկանց։ Էլ չեմ խոսում, որ դեպքեր են եղել, որ թուրք կանայք են խոհանոցային դանակներով մահասպան արել հայ տղամարդկանց։ Գարեգին Նժդեհը մեծ տեղ էր տալիս պատերազմում, իր բառով ասած, ահավարության երևույթին, այն է՝ որ կողմը կարողանում է մյուսի վրա ահ տարածել, նա էլ հաղթում է։ Կացիններով զինված 2 թուրքը և դանակավոր կանայք իրենց հետևում զգում էին պետության ուժը, նույնն էլ՝ այսօրվա տեսանյութի ադրբեջանցիները։ Իսկ հայերը, ինչպես համիդյան ջարդերի ժամանակ, այնպես էլ այսօր չունեն պետություն։ Դա է խնդիրը, որ հետ ենք գլորվել այդ ժամանակներ։ Այն, ինչ այսօր կա, անկախ Հայաստանը չէ, այլ օտար պետությունների անդրազգային լծի տակ գտնվող նվաճված գաղութ։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

