Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը:
«Ներկայումս Ադրբեջանը հետաքննություն է իրականացնում 44-օրյա պատերազմից հետո ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ»,- հայտարարել է նա։