«Ճանապարհ կտա՞ք»․ Արման Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. Տեսանյութ
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Այսօր՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո, ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերին։ «Ենթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին»,- ասաց նա։
Փոխնախարարի պաշտոնակատարը նշեց, որ ՊՆ-ը օրական պարտադիր կերպով ներկայացնում է իրավիճակը, և պետք է բավարարվել դրանով։
«Ճանապարհ կտա՞ք։ Ինձ համար ընդունելի է, որ դուք հիմա ճանապարհ տաք և ես գնամ, որովհետև որքան էլ համառեք, ես նույն պատասխանն եմ հնչեցնելու՝ հետևեք պաշտոնական լրահոսին»,- ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել ՊՆ այսօրվա հայտարարությունը։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում:

