Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Պատերազմ Արցախում
Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց

Մոտ 20 օր առաջ 23 դիտակետ են իջեցրել Սեւ լճից

«Հրապարակ»-ը գրում է. «Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, օրերս դատարանի որոշմամբ ազատվեց․ ձերբակալության որոշումը ոչ իրավաչափ ճանաչվեց։ Բայց նրան հարցաքննության են հրավիրում՝ Երեւանից Գորիս։ Նա դիմել է Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով, որ իր գործը տեղափոխվի Երեւան։

Հիշեցնենք, որ սպանության համար ժամանակին դատապարտված 44-ամյա Արթուր Այվազյանը մայիսի 15-ին Տեղի մոտակայքում փորձել է փակել միջպետական ճանապարհը, պահանջել, որ զենք բաժանեն Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց։

Սակայն գյուղացիները հարձակվել են Արթուր Այվազյանի եւ նրա ընկերների վրա ու ստիպել դադարեցնել ակցիան։ 9 հոգի բերման է ենթարկվել, Արթուր Այվազյանին ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով՝ ՀՀ քրօր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «7 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ։ Նրանց մեղադրանք առաջադրելու հետ կապված հարցը կլուծվի առաջիկայում»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Երեկ մենք զրուցեցինք Արթուր Այվազյանի հետ, որը պատրաստվում էր մեկնել Գորիս՝ հարցաքննության։ Միջադեպը նկարագրելով՝ նա վստահեցրեց, որ իր եւ ընկերների վրա հարձակվել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատ եղբայրն ու քրոջ որդիները։

«Մենք եկել էինք Արավուսի կողմից։ Տեղ գյուղի տակն է միջպետական ճանապարհը։ Մենք Տեղ գյուղը շրջանցեցինք, միջպետական ճանապարհը փակեցինք, բայց Մելոն ո՞նց կարող է նման բան հանդուրժի։ Ուղարկեց բարեկամներին, ու սենց կինո դարձավ»,- ասում է Արթուր Այվազյանը։ 44-օրյա պատերազմից հետո Մանախն իր տղաների հետ մնացել է դիրքերում՝ ԼՂՀ-ում, ապա մինչեւ վերջին օրերը՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղում, պաշտպանելով բնակիչներին։ «Ապրիլին ամուսնացել եմ, 44 տարեկանում՝ առաջին անգամ, բայց թողած ընտանիքս, գնացել եմ Սյունիք, որ նրանց պաշտպանեմ, էսօր ինձ ասում են՝ գնա, պետք չես»։ Ինչո՞ւմ է դրսեւորվել խուլիգանությունը, տարածված տեսանյութում երեւում է, որ գյուղացիներն են հարձակվում։ 

«Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես ձեզ եմ պաշտպանում։ Բայց քանի որ օրենսգրքով նախատեսված չէ «պաշտպան» հասկացությունը, գտել են, որ ես ինքնիրավչություն եմ դրսեւորել, այսինքն՝ ես օրենսդրությամբ նման լիազորություն չեմ ունեցել, որ գյուղը պաշտպանեմ։ Բա անցյալ ամիս, որ ես հովվին երկու անգամ ազատեցի, հետ բերեցի թուրքական դիրքի միջից, բա ինչի՞ չասեցին՝ դու ո՞վ ես, որ ստեղ հովիվ ես ազատում, սահման ես պահում»։ Ըստ Արթուր Այվազյանի՝ մեղադրանքի հիմքում դրել են այն, որ ինքն ու իր ընկերները մտել են Սյունիք, խաթարել ՀՀ ԱԱԾ եւ զինված ուժերի համապատասխան շրջանների բնականոն գործունեությունը։ «Եթե այդքան մտահոգ են անվտանգության հարցերով, բա ինչո՞ւ չեն ասում, որ մոտ 20 օր առաջ 23 դիտակետ են իջեցրել Ղարագյոլից (Սեւ լճից), 23 դիտարկման դիրք՝ պատճառաբանելով, թե տանում են «ուչենիայի»»։ 

ՀԳ․ Մենք կցանկանայինք պաշտպանության նախարարությունից ճշտել Այվազյանից ստացած տեղեկությունն առ այն, որ Սեւ լճի գրավումից մոտ 20 օր առաջ այդ տեղանքից մոտ երկու տասնյակ դիտակետ են տեղափոխել։ Սակայն նախարարության ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում, ներառյալ թեժ գիծն ու Գեւորգ Ալթունյանի համարը, ուստի, սպասելու ենք ՊՆ պատասխանին՝ հուսալով, որ գոնե հրապարակումից հետո այս տեղեկությունը պաշտոնապես կպարզաբանվի։ Ի դեպ, կցանկանայինք նաեւ իմանալ, թե որքան է կազմում ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի գլխավոր վարչության պետ, նախկին շոումեն Գեւորգ Ալթունյանի աշխատավարձը, եւ որ ծառայության համար են ՀՀ հարկատուներն իրենց գրպանից վճարում սույն պաշտոնյային»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>