«ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը». Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուզում եմ ասել, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,-այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:
«Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ»,-ընդգծել է նա:
Երեկ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:
Zham.am

