ՌԴ ԱԳ փոխնախարարը Ղարաբաղի խնդիրը քննարկել է Ֆրանսիայի եւ Իրանի դեսպանների հետ
Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեւիին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Ռուդենկոն Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է քննարկել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
«Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ», հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: