Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք անձ ձերբակալվել է
Դիտել նաև
Փորձել են գրավել Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը. Տեսանյութ
Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ
«Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից». ԱԳՆ խոսնակ
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին. դիվանապետ
Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների հարձակումը:
«Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, անհրաժեշտ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, որից հետո հարձակվողներից երեքը ձերբակալված են:
Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի, և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար»,-նշված է Պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ: