Ինչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում, նախընտրական շրջանում, առավել եւս երբ իշխող քաղաքական ուժը հայտարարել է ընտրությանն իր մասնակցության մասին, արդեն իսկ ցցուն ապացույց է, որ անկախ սահմանադրական մարմին հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում է Կառավարության ազդեցության եւ վերահսկողության ներքո:
Կամ ինչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ առաքելության ընթացքում Լեհաստանում կազմակերպվել է թե նախագահի, թե խորհրդարանի ընտրություններ, սակայն ոչ կառավարությունը, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա կազմակերպմանն առնչվող հարցերը որեւէ դեսպանի հետ չեն քննարկել:
Խեղկատակության եւ խայտառակության անվերջանալի գլխապտույտը ոչ մի կերպ չի ավարտվում։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

