Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Պատերազմ Արցախում
Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց

Բեգլարյանն ինքն է ներկայացել ԱԱԾ․ ոստիկանությունը ստո՞ւմ է

«Գագիկ Բեգլարյանն ինքն է ներկայացել ԱԱԾ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Բեգլարյանի պաշտպանը։ Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով, «Զվարթնոց» օդանավակայանից ԱԱԾ են տարել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, որը հետախուզման մեջ էր․

«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մենք կապվեցինք Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Բեգլարյանը ինքնակամ է ներկայացել ԱԱԾ․

«Դա չի համապատասխանում իրականությանը, պարոն Բեգլարյանը ինքնակամ վաղօրոք դիմում է ներկայացրել, որ ցանկանում է ներկայանալ, որից հետո տոմս է գնել և ուղիղ չվերթով եկել է Հայաստանի Հանրապետություն, ներկայացել վարույթն իրականացնող մարմին։ Առաջադրված մեղադրանքով էլ իրեն մեղավոր չի ճանաչում, դրանից ավելին չեմ կարող մեկնաբանել»,- ասաց պաշտպանը։

Այսինքն՝ օդանավակայանում իրավապահները ոչ մի գործողություն չե՞ն արել՝ հարցրինք Անանյանին: «Ոչ, դա ապատեղեկատվություն է։ Օդանավակայանից գնացել է ԱԱԾ՝ իրավապահների ուղեկցությամբ, այդքանը կարող եմ ասել։ Այդ «օպերատիվ տեղեկությունները իրացնելով․․․» լիրիկական զեղումներն ընդհանրապես տեղին չէին, դա լիրիկա է և չի համապատասխանում իրականությանը»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահացել է Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, երեկ հոգեհանգիստն էր, և Գագիկ Բեգլարյանը մասնակցել է հոգեհանգստին։ Պաշտպանին հարցրինք, թե նա ԱԱԾ-ում դիմում գրե՞լ է՝ եղբոր հոգեհանգստին մասնակցելու համար:

«Այդ թվում դրա համար է ներկայացել Հայաստանի Հանրապետություն։ Հոգեհանգստի արարողությանը ներկա գտնվելու հնարավորություն ունեցել է»,- պատասխանեց Անանյանը։

Հարցրինք նաև, թե կալանավորման դեմ բողոք ներկայացվելո՞ւ է, ոստիկանությունը հաղորդագրության մեջ գրել էր, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Ես այդ մասը չեմ կարող մեկնաբանել, ես չեմ էլ հաստատում և չեմ էլ հերքում կալանավորման փաստը։ Ես դա չեմ ուզում մեկնաբանել այս պահի դրությամբ, ապագայում գուցե կմեկնաբանեմ»,- պատասխանեց Անանյանը։

«Հրապարակ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>