«Էս մարդն ինչքան մնաց, Հայաստանը, բաստուրմայի նման կտրելով, տանելու են»․ Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ
«Էս մարդն ինչքան մնաց, Հայաստանի Հանրապետությունը, բաստուրմայի նման կտրելով, տանելու են»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նոյեմբերի 9-ից հետո մենք և՛ Սոթքում ենք զիջել, և՛ Շուռնուխում ենք զիջել, և՛ Սյունիքում ենք զիջում, խոսք է գնում Տավուշի, Գեղարքունիքի մասին․․․»,- ասաց նա։ Շարմազանովի խոսքով՝ ցանկացած իշխանության սուրբ պարտականությունը սահմանների անառիկությունը պահպանելն է։

