«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Այս երկրում մեդիատեռոր անող միայն մեկ ուժ կա, դա գործող իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ, որը երբեք ճիշտ չի խոսում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս ժամանակ է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի հասցրել ուշքի գալ։ Հասկանալի է, թե պատերազմից հետո ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել մեր երկիրը, բայց մյուս կողմից էլ՝ կես տարին բավական ժամանակահատված էր, որպեսզի գոնե ամենառանցքային անվտանգային խնդիրներին լուծումներ տրվեին։ Բայց իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, ամուր կառչել են աթոռներից՝ թույլ չտալով ունակ ուժերին երկիրը «խելքի բերել», միևնույն ժամանակ փաստացի վատնել են մեր թանկագին ժամանակը անիմաստ խոսակցությունների, էժանագին փիառի վրա և փորձել են, որքան հնարավոր է, երկարացնել իրենց պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։

Կես տարվա այս ժամանակահատվածը նաև խորհրդանշական է, քանի որ փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարվա նոյեմբերի 18-ին ներկայացրած «ճանապարհային քարտեզի» ժամկետի հետ։ Այսօր ավարտվեց այդ ժամկետը:

Թերևս կհիշեք՝ Փաշինյանն այդ ճանապարհային քարտեզով հանրությունից, ըստ էության, 6 ամիս ժամանակ էր խնդրում՝ այդ ժամանակահատվածում պետության համար ամենակարևոր անելիքները գլուխ բերելու ու հունիսին հաշվետվությամբ հանդես գալու համար։ Ի վերջո, ճանապարհային քարտեզում նշված անելիքներն իրականացնելու փոխարեն Փաշինյանը միայն մեկ գործով է զբաղված՝ իր աթոռը պաշտպանելով։ Իսկ մինչ այդ մեր անվտանգային համակարգը փաստացի մնում է բախտի քմահաճույքին և չի համապատասխանեցվում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրադրության պահանջներին։

Դրա համար էլ այսօր Նիկոլի պատճառով Արցախի հարցը դարձել է Սյունիքի հարց, իսկ վաղն էլ կարող է դառնալ ամբողջ Հայաստանի հարց, երբ արդեն հակառակորդը կարող է առանց զենքի օգնությանը դիմելու հանգիստ ներխուժել Հայաստանի ցանկացած տարածք ու հրաժարվել հեռանալ, ապա իրեն թույլ տալ ցանկացած սադրանք իրականացնել, սպառնալ բնակչությանը և այլն։ Այնինչ, եթե Փաշինյանն անկարող էր խնդիր լուծել, պարտությունից անմիջապես հետո կարող էր արժանապատիվ կերպով հրաժարական տալ, և մենք այսօր այսպիսի անօգնական վիճակում չէինք հայտնվի։ Սակայն Փաշինյանը փորձում է ատամներով պահել սեփական իշխանությունը թեկուզ այն պայմաններում, երբ իր իշխանության բացահայտ անգործությունը բոլորիս աչքի առաջ է, իսկ ծանրագույն հետևանքները ամեն օր զգում ենք։

Բայց հատկանշական է, որ այսքանից հետո էլ սեփական անգործությունը արդարացնելու փորձեր է կատարում։ Այսպես, հակառակորդի՝ Սյունիք ներխուժելուց մի քանի օր առաջ առաջնագծի կահավորման ու սահմանների պաշտպանության հարցին ի պատասխան Փաշինյանը բարձրագոչ կերպով հայտարարում էր. «Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։ Էն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»։ Շատ զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայկական կողմից պաշտպանությունը տեղակայություն պետք է ունենա, իսկ մարդիկ պետք է տեսնեն, որ Հայաստանը հենակետեր ունի սահմանին, որպեսզի զգան, որ իրենք ապահով են ու չթողնեն հեռանան։

Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե այդ ո՞ւր է Փաշինյանի ասած «գաղտնի» առաջնագիծը ու դրա կահավորումը, երբ հակառակորդն ինչքան ուզում է, այնքան խորանում է ՀՀ տարածքից ներս։ Այն ոչ միայն անտեսանելի է, այլև ստացվում է, որ փաստացի գոյություն չունի։ Ու իշխանական մտածելակերպի խեղկատակությունը այն աստիճանի է հասնում, որ նրանց ներկայացուցիչները այցելություններ են կատարում սահմանային գոտի ու նկարներ են հրապարակում՝ ցույց տալու համար, թե երկիրն անվտանգ է։ Այդ իսկ պատճառով, երբ օրերս Տիգրան Ավինյանը լուսանկար էր հրապարակել ՀՀ Սյունիքի մարզից, այն բուռն քննարկումների առիթ դարձավ։ Թողնենք մի կողմ կարծիքները՝ լուսանկարն, ի վերջո, Սև լճի մոտից էր արված, թե Սագի լճից, թե մեկ այլ տեղից. փաստը մնում է փաստ, որ լուսանկարվելով ու փիառվելով հնարավոր չէ անվտանգության ապահովման պատրանք ստեղծել, քանի որ այն չի ծառայում իր վերջնական նպատակին և միայն հանրության զգոնությունը բթացնելու ժամանակավոր էֆեկտ ունի։ Եվ սա մի խնդիր է, որ պետք է մեկընդմիշտ գիտակցել։

Պատերազմի ընթացքում տեսանք լուսանկարչական ու ընդհանրապես շոուների հետևանքը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում և նկարվում, իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ «հայտնվում» էր հակառակորդի կողմից գրավված Հադրութում ու, չգիտես ինչու, միայն հայերի էր տեսնում, և այդպես շարունակ։ Պատահական չէ, որ իշխանություններն այսպիսով հանրության աչքին արդեն իսկ արժեզրկել են իրենց, և մարդիկ դադարում են հավատալ նրանց շոուներին ու խոսքերին, քանի որ դրանք որպես կանոն միշտ կեղծ են դուրս գալիս։ Ու այս դեպքում պետք չէ խոսել մեդիատեռորի, ոչ հավաստի տեղեկությունների ու նման անհեթեթությունների մասին: Այս երկրում մեդիատեռոր անող միայն մեկ ուժ կա, դա գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը երբեք, ոչ մի հարցում մեկ բառ անգամ ճիշտ չի խոսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>