ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան
Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները

Ալիևը գաղտնազերծում է գործակալներին

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։

Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի ցանկանում է ու վերցնում է այն, ինչի մասին Հայաստանում այլ իշխանության պարագայում կարող էր միայն երազել։ Հարցը՝ ինչո՞ւ է հիմա հնարավոր դարձել անհնարին թվացողը, մեծ հաշվով, ունի երկու հնարավոր պատասխան՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն իսկապես դավադրությունների մասնակից է և հանձնում է Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածություններով խոստացած տարածքները, կա՛մ պատերազմում պարտված նրա իշխանությունն այնքան թույլ է, որ Ադրբեջանը գործում է ուժեղի դիրքից, իսկ հայկական կողմը ելնելով թուլությունից՝ չի կարողանում համարժեք պատասխանել։

Այսինքն՝ գործ ունենք կա՛մ դավաճանության, կա՛մ իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության պահպանման, թշնամուն է զիջում հայկական տարածքները։ Երկուսն էլ հակապետականության դրսևորումներ են։

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Հայաստանը չափազանց թանկ գին է վճարում, հազարավոր զոհերին ավելանում են ռազմավարական նշանակության տարածքները, վաղն այդ գինը կարող է բազմապատիկ ավելի դառնալ։

Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ազդեցության գործակալների մասին խոսում է մեկը, ով գլխավորում է ադրբեջանաթուրքական երազանքներն իրականություն դարձրած իշխանությունը։ Գողը, ինչպես հայտնի է, ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին։ Նույնը, երևի, գործակալների պարագային է։ Իրականում, սակայն, այս իրադարձություններով Ալիևը գաղտնազերծում է իր իրական գործակալներին, որոնց մի մասը գուցե տեղյակ էլ չէ, որ հատկապես Ալիևի գործակալն է։

Այս պայմաններում Հայաստանը պատրաստվում է ընտրությունների, որոնց մասնակցելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ծագումով հայկական քաղաքական ուժերը, որքան դաշնակից ու թշնամական մայրաքաղաքների գործակալատեր գրասենյակները, այդ թվում՝ նրանք, որոնց գծագրած սցենարներով այս օրերին վերաձևվում է Հայաստանի պետական սահմանը։

Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, չհաշված հերթապահ բաժակաճառերը, ընդհանուր առմամբ հաշտ են այս իրողության հետ և հաճույքով մասնակցում են մի մրցության, որի նպատակը Հայաստանի սահմանների ադրբեջանաթուրքահաճո գծագրումն անշրջելի դարձնելն է։

Ինչ վերաբերում է ընտրությունների հիմնական սուբյեկտին ու շահառուին՝ հասարակությանը, ապա տեղի ունեցողի նկատմամբ այն անտարբեր է համարյա այնքան, որքան միջազգային հանրությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնձգության փաստի առթիվ։ Իսկ իշխանությունն անձնուրաց աշխատում է Երևանն ու Արարատյան դաշտն անառիկ պահելու ազգափրկիչ ծրագրի վրա, որը հարմար պահի կվաճառվի՝ կյանքն անխռով վայելողներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>