ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին
Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու և խաղաղություն հաստատելու համար Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը:
«Տարածաշրջանում հումանիտար իրադրությունը նախկինի պես պահանջում է մեր ուշադրությունը` պայմանավորված «Քովիդ-19»-ի տարածմամբ, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտության հետևանքները: ԵՄ-ն զգալիորեն մեծացնում է իր աջակցությունը` օգնելու համար հակամարտությունից տուժած անձանց` վերակառուցելու իրենց կյանքը»,- շեշտել է ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը: