Լավրովը գհանատել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին և պատրաստակամություն հայտնել աջակցել սահմանազատման և սահմանագծման հարցերում
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այն բանից հետո, երբ այս դեպքը կատարվեց, հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, որ ամենակարեւորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի եւ կսահմանագծվի: Այնտեղ դրանով ոչ ոք չի զբաղվել: Մենք կողմերին առաջարկել ենք սկսել այդ աշխատանքները: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում` եւ քարտեզագրական նյութեր, եւ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,-ասաց նա:
«Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ արեց՝ բացատրելով թյուրիմացությունը և, ամենակարևորը, սահմանի բացակայությունը, որը կսահմանազատվեր և կսահմանագծվեր: Ոչ ոք երբևէ չի զբաղվել դրանով, և մենք առաջարկեցինք կողմերին, որպեսզի նրանք սկսեն նման աշխատանքներ, մենք պատրաստ ենք նրանց օգնել այդ հարցում ՝ տրամադրելով և քարտեզագրական նյութեր, և խորհրդատվական ծառայություններ»,-հավելեց Լավրովը:
Zham.am