Արդեն 4-րդ օրն է ՀՀ «իշխանություն» կոչվածները ատամներով պահում են և չեն վերադարձնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի ավտոմեքենան
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
Արդեն 4-րդ օրն է ՀՀ «իշխանություն» կոչվածները ատամներով պահում են և չեն վերադարձնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի ավտոմեքենան: Ինչպես արդեն ասել եմ, նման համառությամբ եթե պաշտպանեին մեր սահմանները, դրանք կլինեին անառիկ: Պատմության զավեշտալին նաև այն է, որ «մլիցայական կռուտիտով» երբ սկսեցին ասել, թե բա խլացուցիչը վերասարքավորված է, ապա մոռացան օրենքը նայել, քանի որ եթե նույնիսկ այն իրականում լիներ վերասարքավորված, ապա օրենքը չի թույլատրում նման ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք՝ բերման ենթարկել և արգելանք դնել:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18 և 18.1 հոդվածներ:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

