Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացել է հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի միջեւ, տեղեկացնում է Minval.az-ը։
Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում, նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջերս տիրող լարվածության հետ կապված հարցեր։
Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանի հետ կապված հարցերի վերաբերյալ։