Կորոնավիրուսով վարակման 67 և մահվան 10 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ը՝ առողջացած, 4333-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1039050 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 2377 թեստավորում, որից
հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք: Ունենք 445 առողջացած և 10 մահվան դեպք»:

