Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ
Դիտել նաև
Ադրբեջանցիները սպառնում են Արցախի Խրամորթի բնակիչներին՝ պահանջելով լքել գյուղը
Ադրբեջանցիները կարող են թունավորել ոռոգման ջուրը. գյուղացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել
Ադրբեջանցիները համացանցում մոլորեցրել են արցախցի օգտատերերին ու շանտաժով ստիպել տեսանյութեր անել
Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան
Ադրբեջանցիները սահմանի երկայնքով հրդեհ են առաջացնում. եթե դեմը չառնեն, հնարավոր է՝ հասնի տներին. Համայնքի ղեկավար
ՀՀ սահմանը Իշխանասարի Սև լճի մոտ խախտած ու 3.5 կմ առաջ եկեծ ադրբեջանցիները մոտավորապես ժամը 6.30-ին մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։
Նա նշեց նաև, որ դա նույն Սև լճի մոտակա տարածքն է։
«Վերիշենն ու Ակները իրար կպած գյուղեր են, Վերիշենից մի քիչ հետ են քաշվել, Ակների ուղղությամբ առաջ են եկել մի 500 մ»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Ակներից Գորիս ուղիղ գծով հեռավորությունը 2.5 կմ է։
Անդրադառալով ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին՝ Սպարտակ Մինասյանը տեղեկացրեց, որ դրանք շարունակվելու են այսօր։