Աստրիդ Փանոսյանը հնարավոր է ստանձնի նախարարի պաշտոն Ֆրանսիայի նոր կառավարությունում (լուսանկար)
Դիտել նաև
Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները
Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ իրեն քնեցրել են և փորձել են ուղարկել Ֆրանսիա
Ինչպես հաղորդում է «Nouvelles d’Armenie»-ին, Աստրիդ Փանոսյանը հնարավոր է զբաղեցնի աշխատանքի նախարարի պաշտոնը Ֆրանսիայի նոր կառավարությունում 46-ամյա Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ:
«Հայկական ծագման ֆրանսիացի փորձառու կառավարիչն այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն է», - գրում է պարբերականը:
Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի Առևտրի բարձրագույն դպրոցի և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի շրջանավարտ է: Մագիստրոսի կոչումը հայուհին ստացել է Հարվարդի համալսարանում:
Փանոսյանը երկար տարիներ աշխատել է ամերիկյան «AT Kearney» ընկերությունում, եղել է «Groupama» ֆրանսիական խոշոր ապահովագրական ընկերության գլխավոր քարտուղար:
Zham.am