Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի պատկերացումներն Ադրբեջանի մասին դեռ հիմնված են Մարիա Կարապետյանի դիտարկումների վրա

Հայաստանում հասարակության մեջ կա մի շերտ, որն անկեղծորեն հավատում է, եթե չլիներ Ղարաբաղի խնդիրը, ապա հայերն ու ադրբեջանցիները նույն հարաբերությունները կունենային, ինչ հայերն ու վրացիները, կամ վրացիներն ու ադրբեջանցիները: Պատգամավոր Մարիա Կարապետյանը հասարակության այս շերտի տիպիկ ներկայացուցիչն է: Զարմանալի չէ, որ հասարակության այս շերտից էր, որ պիտի դուրս գային ապագա բոլոր սորոսականները: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այստեղ զարմանալի ոչինչ չկա:

Ցանկացած հասարակության մեջ կան մարդկանց խմբեր, որոնք համոզված են, որ բավական է ցանկանալ խաղաղություն, և խաղաղություն կհաստատվի բոլոր ժողովուրդների միջև: Եվ այն, որ խաղաղությունը դեռ հաստատված չէ, ապա սա «մութ ու չար ուժերի ձեռքի ցործն է»: Նման մարդիկ կան Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, և առհասարակ ամենուր: Հասարակության այս շերտի ներկայացուցիչները կարող են նույնիսկ պատգամավոր դառնալ, բայց աշխարհի գրեթե ոչ մի երկրում նման գաղափարներ ունեցող մարդը չի դառնում պետության ղեկավար, քանի որ պետության ղեկավարը հրաշալի հասկանում է, որ միայն «բարի կամքը» բավարար չէ խաղաղություն հաստատելու համար:  Իսկ խաղաղության հաստատման հիմնական երաշխավորը ուժերի ռազմաքաղաքական բալանսի պահպանումն է: Եթե ​​այդ բալանսը պահպանվի, ապա նույնիսկ առանց «խաղաղություն հաստատելու բարի կամքի», այդ խաղաղությունը կհաստատվի:

Օրինակ՝ այսօրվա Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը տանել չեն կարող միմյանց, բայց համաշխարհային պատերազմը չի սկսվում ոչ թե բարի կամքի պատճառով, այլ այն պատճառով, որ երկու կողմերն էլ գիտեն, որ իրենք վճռական ռազմական առավելություն չունեն մեկը մյուսի նկատմամբ և նման պատերազմում «հաղթողներ» չեն լինի: Այս պատճառով է, որ համաշխարհային պատերազմ չի սկսվում:

Նույն օրինակը կարելի է բերել ուկրաինական վերջին իրադարձությունների վերաբերյալ: Երբ այնտեղ սկսվեց լարվածություն բարձրանալ, ռուսական կողմը 80-հազարանոց բանակ տեղակայեց ռուս-ուկրաինական սահմանին՝ ցույց տալով, որ Մոսկվան պատրաստ է ապահովել Դոնբասի անվտանգությունը: Մյուս կողմից, 80,000-անոց կանոնավոր ռուսական բանակի առկայությունը ստիպեց ՆԱՏՕ-ին զորքեր հավաքել Ուկրաինային աջակցելու համար: ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ազդանշաններ ուղարկեց, որ եթե ռուսական զորքերը մտնեն ուկրաինական նոր տարածքներ, նրանք պատասխան հարված կստանան ՆԱՏՕ-ից: Այսպիսով, ՆԱՏՕ-ից և Ռուսաստանից «մկանների» երկկողմանի ցուցադրումը կասեցրեց Ուկրաինայում նոր պատերազմի հնարավորությունը, քանի որ քաղաքագիտության բանաձևն աշխատեց երկու կողմերի համար էլ. եթե ուզում եք խաղաղություն, պատրաստվեք պատերազմի:

Սա քաղաքագիտական ​​նորմ է, նույնիսկ աքսիոմա: Աքսիոմա, որը գիտեն աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարները: Այս պատճառով է, որ աշխարհում կա շուրջ 200 երկիր՝ իրենց ազգային և պետական ​​շահերով, բայց ռազմական գործողություններ են տեղի ունենում միայն մեկ տասնյակ երկրներում: Քաղաքագիտական ​​այս նորմը գործում է նաև այնտեղ: Հատուկենտ տարածաշրջաններում է պատերազմ սկսվում, երբ այնտեղ խախտվում է հակառակորդ ուժերի ռազմաքաղաքական բալասնը:

Վերադառնալով մեր խնդիրներին՝ նշենք, որ Փաշինյանը որպես մարդ ձևավորվել է այն մթնոլորտում և միջավայրում, որտեղ անկեղծորեն հավատում էին, որ պետք է միայն ցանկանալ խաղաղություն Ադրբեջանի հետ և այն հաստատվի, և այն, որ այս խաղաղությունը չի հաստատվում, խանգարում էին Ղարաբաղը ու ղարաբաղցիները: Ավելին, Հայաստանում շատերն անգամ ուրախ էին, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են վերականգնվել, և տարածաշրջանում կարող է տիրել խաղաղություն, քանի որ այլևս չկա Ղարաբաղ, և որևէ վեճ չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև այս թեմայի շուրջ:

Հենց այս շերտը դարձավ Փաշինյանի հիմնական հենարանը, և հենց այս շերտի արժեքներով են ապրում Փաշինյանն ու նրա շրջապատը: Եվ այն փաստը, որ Փաշինյանը կարողացավ հասնել իշխանության, ապա դրա պատասխանատվությունն, իհարկե, կրում են նախկին իշխանությունները, և այն, որ Նիկոլը դարձավ այս պետության ղեկավարը, մի երկրում, որի ժողովուդը ապրում էր առանց պետականության ավելի քան 600 տարի:

Ասել կուզի, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում չի ձևավորվել հասուն և լիարժեք քաղաքական էլիտա, որը կապրեր դասական քաղաքական և քաղաքագիտական արժեքներով: Արդյունքում, պետությոնը ​​և պետական  ինստիտուտները հասարակության լայն շերտերի համար վերածվեցին անիմաստ տարրերի:

Մարդիկ օտարվեցին պետությունից, պետությունն էլ օտարվել էր մարդկանցից: Երկրում սկսեցին ձևավորվել խանական և բդեշխական արժեքային համակարգեր: Սա հանգեցրեց ապրիլյան հասարակական պայթյունի՝ 2018-ի գարնանը: Ինչը, իր հերթին, իշխանության բերեց մի անձնավորության և նրա շրջապատի, ովքեր հակաքաղաքական և հակաքաղաքացիական պատկերացումներ ունեին քաղաքականության, պետության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ:

Արդյունքում, անցած 3 տարիների ընթացքում նույնիսկ այն հազվագյուտ պետական ​​ինստիտուտները, որոնք ձևավորվել և կայացել էին վերջին 30 տարիների ընթացքում, սկսեցին քանդվել: Այս ամենի արդյունքը պատերազմն էր իր բոլոր կործանարար արդյունքներով:
 

Սա՛ է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>