Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 13-ի ուշ երեկոյան։
Նրանք քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած դեպքերը:
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին` հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին», - ասված է հաղորդագրության մեջ։
Zham.am