Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան
Գիտեք սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները» բառի տակ։ Ասենք Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում, ասում են դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում։
Տո այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է էդ մասը սահման դարձել 27 տարի առաջ ի՞նչ անեին:
Էդ պլաստինկան փոխեք, դեպքեր կան, որ չեն համընկնում ու անիմաստ խզզոց է լսվում(((
#ԽելքներըԿորսրածՄասսա
***
Առավոտ լուսո...
Չէ, բայց այս հարցն արդեն անտանելի է ու ուզում եմ հասկանալ շատերն են այդպես մտածո՞ւմ:
Ըստ ձեզ միայն սյունեցի՞ն պետք է Սյունիքի պաշտպանության հարցով զբաղվի:
Կարո՞ղ ենք հանգիստ նստել ու սպասել, որ սյունեցին Սյունիքի հարցը լուծի, իսկ տավուշեցին Տավուշի:
Էս կեղծ օրակարգի շուրջ լա՞վ եք մտածում, երբ շրջանառում եք:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

