Հայկական կողմը իր պահանջներն է ներկայացրել․ ադրբեջանցիները հրամանի են սպասում, ըստ ՊՆ-ի՝ ամենայն հավանականությամբ՝ որ հետ քաշվեն
Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր: Այդ մասին առավոտյան Գորիսում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից:
Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում: