Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում
Դիտել նաև
Կարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել
Կարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից
Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան
«Սև լճի օկուպացիայի 4-րդ տարին է, էն որ անտեր թողել էին, որ ադրբեջանցիները մտնեին». Կարեն Վրթանեսյան
Թրքաֆաշիստները, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել. Կարեն Քոչարյան
Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում, ընդ որում այդ մասին պաշտոնապես հայտնել են, բայց այնպես, որ շատ աչք չծակի։
Անպաշտպանության նախարարության խրոխտ հաղորդագրությունից.
«Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը ...հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե փորձը չի հաջողվել, նամանավանդ, երբ կարդում ես հաջորդ նախադասության սկիզբը. «Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է...»
Բայց մինչև վերջ կարդալիս լրիվ այլ պատկեր է բացվում.
«ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։
Այսինքն առաջ են եկել ու մնացել են տեղում։ Մերոնք էլ «պահանջ են ներկայացնում»։ Ենթադրում եմ՝ պարզաբանում պահանջող հայացքներով։

