Իրանում ՀՀ դեսպանը այդ երկրի փոխարտգործնախարարին է ներկայացրել մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը
Դիտել նաև
Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում
Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնելու է Սյունիքի կորստին. Ստեփան Դանիելյան
Ֆրանսիայի դեսպանը այցելելու է Սյունիք
Իրանն ու Իսրայելը մոտ են նոր պատերազմի. Ի՞նչ կլինի Սյունիքի հետ, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին
Ի՞նչ նոր տարանցիկ ճանապարհներ են սարքվում Սյունիքում Ադրբեջանի և Թուրքիայի համար / հայացք ներսից (տեսանյութ)
Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։
ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով: