ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայաստանն այսօր ձախողված պետություն է և դադարել է միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց. Արտակ Զաքարյան. Տեսանյութ

Կապիտուլյանտի համար ամոթ, պատվախնդրություն, արժանապատվություն հասկացություններ գոյություն չունեն, մեր պետության սահմանների հետ վարվում են ուզածի պես. Սյունիքն արցախյան պատերազմի անմիջական հետևանքն է և վերջին արարը չէ, սա մի բարձունքի համար մղվող բախում չէ, այլ՝ աշխարհաղաքական մեծ խաղի տարածաշրջանային հետևանք, որում մեր շահերն իբրև մանրադրամ դրված են սեղանին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«ՀՀ տարածքային ամբողջականություն հասկացությունը սնանկ է։ Արցախյան պատերազմի ավարտից և կապիտուլյացիոն հայտարարությունից հետո փոխվեց աշխարհաքաղաքական վեկտորի հաջորդ թիրախը, Սյունիքը դարձավ Թուրքիայի նպատակը։ Թուրքիան մասնակցեց պատերազմին՝ պայմանով, որ հաջորդ քայլն Ադրբեջանի հետ Սյունիքով հաղորդակցությունն է, ապա դրա հայաթափումը։ Թուրքիան դրանով իրացնում է իր պանթուրքական նպատակը Հայաստանի ազգային շահերի հաշվին»,- ասել է քաղաքական գործիչը:      

Ըստ Զաքարյանի՝ անգամ բարեկամ երկրի կողմից որևէ ապօրինի սահմանախախտում ենթակա է անհապաղ քրեական հետապնդման, մինչդեռ Անվտանգության խորհուրդն այս վիճակում ոչինչ չի ասում. «Զանգում են ՌԴ ՊՆ և ԱԳՆ, ո՞ւր է ՀՀ-ն։ Մինչև 2018-ն այնպիսի քաղաքական և ռազմավարական պաշար էր ստեղծվել, որ մեզ հետ հաշվի նստելով՝ փորձում էին բանակցել։ Այսօր ադրբեջանցի զինվորը, առանց վախենալու, կարող է հանձնարարություն կատարել ՀՀ տարածքում, միևնույն է՝ Երևանը որևէ գործողություն չի ձեռնարկում, իսկ մտահոգ քաղաքացիներին պիտակավորում են»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ սուտը և կեղծիքը պաշտոնականացված և լեգալացված են, իշխանությունները ստում են և՛ ներսում, և՛ միջազգային հանրության հետ շփումներում. «ՀՀ-ն մեր աչքի առաջ աստիճանաբար կործանման է գնում։ Այսօր արդեն ձախողված պետության կարգավիճակին շատ մոտ ենք, երբ միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու մասին պետք է մոռանալ։ Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն, թուրք-ադրբեջանական տանդեմը վերցնում է բոլոր հանգուցային կետերը, որ վաղը, երբ ՀՀ-ն ոտքի կանգնի և պատրաստ լինի իր համար շահեկան իրավիճակ ապահովելու, մենք լինենք բացասական տիրույթում, բոլոր բարձունքները, կոմունիկացիաները, ճանապարհները, ջրային ռեսուրսները հանձնված լինեն»:

Արտակ Զաքարյանի պնդմամբ՝ թշնամին Սյունիքն առնում է աքցանի մեջ, ինչի արդյունքում ՀՀ-ն դառնում է հաշմանդամ պետություն։

«Մենք անգամ ամենափոքր հարցերում այսօր զրոյական դերակատարում ունենք, մեր ճակատագիրն այլևս կախված է օտար հանգամանքներից։ Մենք իրավունք ունենք մտածելու, որ Փաշինյանը և իր կառավարությունը՝ կապիտուլյանտները, բավարարել են տարածաշրջանային խաղի առաջին մասը, հիմա ամեն կերպ կառչած են իշխանությանը, որ բավարարեն նաև Թուրքիայի շահերը։ Եթե նրանք հրաժարական տային և հեռանային՝ կանխելով հետագա զիջումները, կմտածեինք, որ սխալվել են, բայց նույնիսկ Արցախում տեղի ունեցածը շատերի համար դաս չի եղել, իսկ Փաշինյանը նենգաբար շարունակում է մոլորեցնել շատերին»,- ամփոփել է Արտակ Զաքարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>