Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Հրավառություն անողները չեն հասկանում, թե ինչ հարված են հասցնում ազգին եւ ժողովրդին, չեն հասկանում, թե ինչ է պետությունը…

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

-Պարոն Նազարյան, տեղի ունեցան հերթական ընտրությունները՝ կանխատեսելի ելքով: ՀՀԿ-ն ստացավ ավելի քան 70 տոկոս քվե: Այս արդյունքով վերստին ի՞նչ ամրագրեցին գործող իշխանությունները եւ ՀՀ քաղաքացիները:

-Եթե հենվենք պաշտոնական արդյունքների վրա, ապա ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող երեւանցիների 75 տոկոսը ՀՀԿ-ի օգտին չի քվեարկել: Սա շատ խոսուն թիվ է: Հենց այս թիվն է հուշում, թե ինչ մթնոլորտ եւ իրավիճակ է տիրում երկրում: Այս արդյունքով ամրագրվում է, որ կա խորը անվստահություն իշխանությունների հանդեպ եւ խորը անվստահություն ընդդիմության հանդեպ: Սա է իրականությունը:

- Մեղքի բաժին ունե՞ն այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են գործընթացին՝ փաստացի լեգիտիմացնելով ընտրական պրոցեսը:

-Կարծում եմ մեղքի բաժին ունենք բոլորս, բայց այս ամենի պատասխանատուն իշխանություններն են: Տարօրինակ է նաեւ այն քաղաքական ուժի պահվածքը, որը զբաղված է ընտրությունները լեգիտիմացնելու գործով, անգամ շտապելով առաջ անցնել ՀՀԿ-ից:

-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ընտրակաշառք վերցնելը դարձել է հիվանդություն, եւ որ դրա մեղավորը իշխանությունն է, որը չի ստեղծում պայմաններ, որ մարդը չզգա 10-20 հզր դրամի կարիքը: Արդյոք չի՞ ստացվում փակ օղակ, որի մեջ անընդհատ պտտվում ենք: Փողը տալիս է իշխանությունը, քաղաքացին ընտրում է փողը, իշխանությունը վերարտադրվում է: Այս օղակից ելքը ո՞րն է, ինչպե՞ս դուրս գալ փակուղուց, ինչպե՞ս արթնացնել այն մեծաթիվ քաղաքացիներին, ովքեր բոյկոտում են ընտրական գործընթացը եւ չեն մասնակցում պրոցեսներին:

– Ցավոք, հիմա ճգնաժամ է: Հայաստանում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Հիմա պետք է բոլոր առողջ ուժերը խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ինչպես պետք է դուրս գանք այս խայտառակ իրավիճակից: Իշխանությունների իրական վարկանիշը մոտ է զրոյին: Ցավոք, ընդդիմադիր ուժերն էլ կորցրեցին իրենց վարկանիշը՝ այս ընթացքում պայքարելով միմյանց դեմ, անվանարկելով միմյանց: Մնում է հուսալ, որ այս խայտառակ իրավիճակից դուրս կգանք առանց ծանր ցնցումների: Իսկ թե ինչպես ենք դուրս գալու, հիմա իմաստ չունի խոսել, քանի որ ելքը չի երեւում: Ավելի ճիշտ՝ դեռ չի երեւում, բայց հաստատ կերեւա:

-Կայացած ընտրություններից հետո կանխատեսելի է, որ ՀՀ քաղաքացիներից շատերը կբռնեն արտագաղթի ճանապարհը: Ձեր կարծիքով, ինչու՞ է քաղաքացին գերադասում բողոքել «ոտքերով»՝ հեռանալով, այլ ոչ թե պայքարելով, կռիվ տալով…

-Սա շատ խորքային հարց է: Ունի մի շարք պատճառ: Եթե անկեղծ լինենք, ապա մեր ազգի մի մասի մոտ պանդխտությունն արյան մեջ է: Այնպիսի տպավորություն է, որ առիթ են փնտրում Հայաստանից, հայրենիքից հեռանալու համար: Իհարկե, երբ ազգը մոտ հազար տարի զրկված է եղել պետականությունից, երբ ապրել է այս կամ այն ցեղի, պետության տիրապետության ներքո, ապա այսպես էլ պետք է լիներ: Ցավալի է, բայց փաստ, որ անցած տարիների, անկախության տարիների ընթացքում իշխանությունները ոչինչ չարեցին կամ գրեթե ոչինչ չարեցին, որ այս ախտը դուրս գա մեր միջից: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նույնիսկ շահագրգռված են, որ բնակչության թիվը նվազի: Բայց մի պահ պետք է կանգ առնենք: Մի պահ պետք է հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Մի պահ պետք է հասկանանք, որ պետություն պահելը ծանր ամենօրյա աշխատանք է: Մենք պետք է հետեւություններ անենք անցած 25 տարվա պատմությունից: Իսկ արտագաղթը, անկեղծ լինենք, լուծում չէ: Արտագաղթը պարտություն է: Արտագաղթը մեր թշնամիների գերագույն երազանքն է:

-Պարոն Նազարյան ներքաղաքական ինչպիսի՞ վերադասավորումների սպասել այժմ: Որտե՞ղ կլինի գործող վարչապետը, որտե՞ղ՝ Սերժ Սարգսյանը. վերջինս հնարավո՞ր է բավարարվի կուսակցապետի պաշտոնով:

-Այս հարցերը պետք է հենց նրանց տալ, իսկ ինչ վերաբերում է վերադասավորումներին, ապա վերադասավորումների մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ վերադասավորումներ: Հիմա պետք է մտածել քաղաքական դաշտ ստեղծելու մասին: Եկեք մեզ չխաբենք. քաղաքական դաշտ չկա, այն ամայացել է: Հիմա պետք է մտածել նոր դաշտ ձեւավորելու մասին:

-Սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական, ներքաղաքական ինչպիսի՞ հինգ տարի է լինելու ՀՀ քաղաքացու համար մինչեւ հաջորդ ընտրությունները:

-Մենք հիմա ունենք անցումային 11 ամիս: 2018թ.-ի ապրիլին ավելի հստակ կարող ենք անդրադառնալ ձեր այս հարցին, իսկ առայժմ հնգամյա կտրվածքով խոսելն անլուրջ կլինի:

-Եւ վերջում հրավառության մասին… Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ Երեւանում իրենց հաղթանակն են տոնել ՀՀԿ-ականները: Ի՞նչ հաղթանակ են տոնում, ի՞նչ եք կարծում, չե՞ն զգում, որ կեղծ, շինծու, անիրական է այդ խրախճանքը: Վերջիվերջո, քաղաքացին գնաց եւ «ընտրեց» ՀՀԿ-ին, ընտրությունները կեղծվեց ՀՀ քաղաքացու ձեռքով. գուցե իսկապե՞ս պետք է հարմարվել այդ մտքի հետ, որ ՀՀԿ-ն թելադրում է խաղի իր կանոնները, որը ընդունում են թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ քաղաքացիների մի ստվար հատված…

-Հրավառություն անողները, հավատացեք, չեն հասկանում, թե ինչ հարված են հասցնում ազգին եւ ժողովրդին: Նրանք չեն հասկանում, թե ինչ է պետությունը, ինչ է քաղաքականությունը: Նրանց թիվ էր պետք, ստացել են եւ խրախճանքի մեջ են: Հրավառություն, հրավառություն, հրավառություն, հետո ուտել-խմել, խմել ու խմել: Մենք նրանց ներում ենք, քանզի չեն գիտակցում, թե ինչ են անում:

Ինչ վերաբերում է, թե ով ում է ընտրել, ապա կրկնում եմ, նույնիսկ պաշտոնական թվերով, երեւանցիների 75 տոկոսը ՀՀԿ-ին չի քվեարկել,վստահության քվե չի տվել: Մնում է մենք բոլորս համապատասխան հետեւություններ անենք:

Արմենուհի Վարդանյան

ԳԱԼԱ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>