Դուք բնիկ չեք Անատոլիայում՝ եկել եք Կենտրոնական Ասիայից և հայերի ցեղասպանություն եք գործել. Յաիր Նետանյահու
Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նետանյահուն, Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել ուղղված Թուրքիային, հիշատակելով Հայոց ցեղասպանությունը, որն ի դեպ Իսրայել պետությունը չի ճանաչում:
«Արագ պատմության դաս ինձ հետևող թուրքական բոտերին: Դուք բնիկ չեք Անատոլիայում՝ եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն եք գործել տեղի հույն քրիստոնյա բնակչության դեմ: Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է և դուք անօրինական կերպով օկուպացրել եք այն:
Դուք նա7 ցեղասպանություն եք գործել հայերի նկատմամբ: Հիմա դուք օկուպացնում եք Հյուսիսային Կիպրոսը, Սիրիայի հյուսիսը և Քրդստանը: Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որն ուզում է կրկին օկուպացնել եւ ճնշել արաբական աշխարհը՝ Օսմանյան կայսրության օրինակով», - գրել է նա:
Zham.am
To all the Turkish bots that follow me here - quick history lesson. You are not native to Anatolia, you came from Central Asia and did a genocide to the local Greek Christian population. Istanbul is actually Constantinople and you illegally occupied it. You also did a genocide >>
— Yair Netanyahu