Չենք մեկնաբանում, քանի դեռ չկա համապատասխան հրաման․ Ա․ Նաղդալյանը Իրանում ՀՀ դեսպանի հետկանչի վերաբերյալ
Դեսպանների նշանակման և հետկանչման հարցերը չենք մեկնաբանում, քանի դեռ չկա համապատասխան հրաման: Այսպես արձագանքեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխաելով Tert.am-ի հարցանը, թե արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկատվությունը, ըստ որի, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչել։
Նշենք, որ սոցիալական ցանցերում է տարածվում տեղեկատվություն, ըստ որի, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հետ է կանչվել։ Tert.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել նաև դեսպանից, սակայն զանգերին պատասխան չեղավ։