Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստը
ՀՀ կառավարության շենքում սկսվել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստը: Ինչպես Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նիստում մանրամասն քննարկվելու են Սյունիքում ստեղծված իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները:
Ըստ Փաշինյանի՝ կայացվելու են անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ եւս տեղի էր ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը ադրբեջանցիների գործողություններն անհանդուրժելի էր համարել Հայաստանի Հանրապետության համար՝ այն անվանելով ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: