Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


– Պարոն Բոզոյան, ավարտվեցին մեր երկրի հիմնական ընտրությունները. և՛ խորհրդարանի, և՛ Երևանի ավագանու: Մենք ինչպիսի՞ Հայաստանում ենք ապրելու արդեն:

– Հարկավոր է ավելի խորքային վերլուծություն անել, որպեսզի այդ հարցի պատասխանն իմանանք: Բայց և ունենք հետևյալ փաստը` այսօր Հայաստանում քաղաքական վերնախավ, հատկապես ընդդիմադիր վերնախավ, որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Այդ վերնախավը այս ընտրությունների ժամանակ հիմնականում պայքարում էր ոչ թե իշխանության, այլ պայքարում էին միմյանց դեմ: Արդյունքում արձանագրեց անփառունակ ավարտ:
Եվ կարելի է ասել, որ այսօր հասարակության մեջ ոչ միայն վստահություն չկա իշխանության, այլ նաև չկա, այսպես կոչված, ընդդիմադիր վերնախավի նկատմամբ: Այս մարդիկ այլևս բարոյական իրավունք չունեն հայտ ներկայացնելու և Հայաստանի ապագայի ու նրա հիմնախնդիրների մասին խոսելու:


– Ուժերի այս դասավորվածության մեջ ժողովուրդը որտե՞ղ է գտնվում, նրան ի՞նչ տեղ հատկացնենք:

– Քաղաքագիտության մեջ ժողովրդին մեղադրելը նույնն է, թե լինել անմեղսունակ: Որովհետև բնակչությունը դառնում է ազգ, եթե նրան ուղղորդում են քաղաքական վերնախավը և սեփական երկրի մտավորականությունը: Այդպես է եղել մշտապես, բոլոր ժամանակներում: Ըստ էության Խորհրդային Հայաստանում ժողովրդին ուղղորդում էր այն ժամանակվա հայ մտավորականությունը: 1988–ի շարժման ժամանակ` արդեն ձևավորված նոր մտավորականությունն ու քաղաքական վերնախավը:
Իսկ այսօր, երբ ժողովուրդը լյունպենացված վիճակի մեջ է, նրան մեղադրելը կատարյալ անբարոյականություն է: Հասարակ մարդն ուղղորդվող երևույթ է ընդհանրապես ողջ աշխարհում: Այսպես է և Միացյալ Նահանգներում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում, և՛ ամենուր:
Եվ երբ մեր երկրի քաղաքական վերնախավը կատարյալ սնանկ դուրս եկավ և արդեն իր մեղքերը փորձում է գցել ժողովրդի վրա, մի բան է ցույց տալիս, թե ինչպիսի ողբերգական վիճակի մեջ է այսօր գտնվում մեր երկիրը:

– Ձեր առաջին ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ, բոլոր հանգամանքններով հանդերձ, ներկա իշխանությունը լեգիտիմ է: Հասարակության աչքում էլ է այն լեգիտիմ:

– Հայաստանում այսօր առաջացել է վաակումային իրավիճակ: Որտեղ փոփոխությունները եթե լինեն էլ, կարող են լինել միայն իշխանության կողմից: Իսկ կլինի՞ այդ փոփոխությունը, թե` ոչ, ես դժվարանում եմ ասել:

– Կարո՞ղ ենք ասել` մեր երկրում ընդդիմությունը, որպես քաղաքական վերնախավի բաղկացուցիչ, վերացավ, որովհետև իշխանությունը երկիրը տարավ ավտորիտար ճանապարհով:

– Ո՛չ: Ամբողջ աշխարհում էլ իշխող ուժերը փորձում են ձևավորել ուժեղ, եթե հնարավոր է, անգամ ավտորիտար իշխանություն: Ցանկացած իշխանություն ցանկանում է ամրապնդել ինքն իրեն` թուլացնելով ընդդիմությանը: Իսկ քաղաքական ընդդիմադիր վերնախավն այն բանի համար է, որպեսզի ձևավորի խնդիրներ ու փորձի կանխել իշխանության այդ ընթացքը:
Եվ այն ընդդիմությունը, որը զբաղված է ամեն ինչով, բացի տվյալ խնդրով, իրավունք չունի խոսել Հայաստանի ապագայի մասին: Սա միանշանակ է: Այնպես որ, մեղադրել իշխանությանն ավտորիտարիզմի մեջ, նույնն է թե մեղադրել մարդուն, ով շարժվում է իր շահերին համաձայն:

– Այս իրավիճակից ինչպե՞ս կարող ենք դուս գալ. ելքը ո՞րն է: Կամ որ նույնն է` ինչպե՞ս կարելի է ժողովրդին կենսունակության լիցքեր հաղորդել, ակտիվացնել հասարակությանը:

– Ժողովրդի մի մասն ինտուիտիվ հասկանում է, որ ինքը չունի քաղաքական վերնախավ: Եվ կամաց–կամաց թողնում է սեփական երկիրն ու գնում է ձուլվելու այլ երկրների մեջ, որովհետև այդ երկրներում կան կայուն վերնախավեր, քաղաքական–պետական համակարգեր, որոնց պայմաններում կարող են նորմալ ապրել:
Իսկ այն մասը, որը դեռևս չի կարողացել գնալ Հայաստանից, սպասողական վիճակի մեջ է, փորձում է հասկանալ, թե ի՞նչ է իրեն սպասվում:
Ըստ էության ելքը հետևյալն է` կամ իշխանության մեջ կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն փոփոխությունների ծրագիր առաջարկել և Հայաստանը տանել ռեալ փոփոխությունների ուղիով:
Կամ դա տեղի չի ունենա, և մեր երկիրը կդոփի տեղում: Եվ արդեն նոր ահաբեկիչներ հանդես կգան ու կփորձեն ժողովրդի անունից իրենց քայլերն անել: Բայց, ընդունենք, որ մարդկության պատմության մեջ լուսավոր ահաբեկիչներ շատ չեն եղել: Հիմնականում ահաբեկչությունը բացասական դեր է կատարում:
Մյուս տարբերակն էլ այն է, որ եթե իշխանությունը փոփոխություններ չառաջարկի, ապա այդ փոփոխությունը մեզ կպարտադրի հարևան Ադրբեջանը` իր նոր ռազմական գործողություններով: Եվ Հայաստանն ու Արցախը կունենան լրջագույն կորուստներ: Եվ այս ամենի հետևանքով կառաջանա նոր իրավիճակ:
Ահա, այս երեք տարբերակներն են, որ սպասում են հայ ժողովրդին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>