Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Իշխանասարն ու... անիշխանաճահիճը․ Արմեն Հակոբյան

Հընթացս ու համառոտ նշումներով փորձեմ ի մի բերել:

 թուրքերը (ադրբեջանական) Սիսիանի տարածաշրջանում, Իշխանասարի մոտ, Սև լճի հատվածում, մայիսի լույս 12-ի գիշերը, բավականին մեծ ստորաբաժանմամբ (տարբեր տվյալներով, մոտ 200 շնչավոր), հատել են անգամ «ջի-փի-էս»-ային տխրահռչակ «սահմանը» և, առանց դիմադրության կամ որևէ հայկական ստորաբաժանման հանդիպելու, առաջ են շարժվել մոտ 3 կիլոմետր:

 «Հայաստանի պաշտպանության նախարարություն» և «ԱԱԾ» կոչվող անիմաստ ու բովանդակազուրկ հիմնարկները տեղեկացել են այդ առաջխաղացման մասին: Սակայն նրանց չի հաջողվել «ծածկադմփոց» անել ու հանրությունից թաքցնել այդ խայտառակ եղելության մասին տեղեկությունը: Այստեղից էլ՝ անորոշ, ծամծմված («ՊՆ«) և հիստերիկ («ԱԱԾ») հաղորդագրությունները:

 Իրավիճակը հարթելու, մասնավորապես, թուրքական զինյալներին (ադրբեջանական մարդասպաններին) զբաղեցրած հայկական տարածքից հետ քաշելու համար, որքան հասկանալի է, «նիկոլի անձնական «ՊՆ»-ն ու նիկոլի անձնական սպասարկման «ԱԱԾ»-ն ներգրավել են ռուսական «խաղաղապահներին» և ռուսական զինուժը՝ Հայաստանում և Արցախում այս պահի դրությամբ անվտանգության ապահովման առումով միակ ու փաստացի կառավարող, կազմակերպված մարմինը:

 Էական է այն պահը, որ ՀՀ և ադրբեջանական Թուրքիայի միջև սահման-առաջնագծի այդ հատվածում հայկական բանակային ստորաբաժանում չի եղել, և սահման-առաջնագծի կազմակերպված, ռազմականացված պահպանություն կա՛մ չի իրականացվել, կա՛մ եթե այնտեղ եղել են դիրքապահներ, ա) խուսափել են թշնամու ուղղությամբ թեկուզ նախազգուշական կրակ բացելուց, բ) թշնամական ստորաբաժանումը ոչնչացնելուց կամ գերեվարելուց, գ) թողել են դիրլքերը և փախել՝ գերի չընկնելու համար:

Չնայած եղած հիմնական տեղեկատվությունն այն է, որ իլհամի նիկոլն ու նիկոլի վաղարշակը պարզապես սահմանի այդ հատվածն անտեր են թողել:

 Սահմանի այդ տեղամասից դեպի ադրբեջանաթուրքական Նախիջևան ամենից կարճ տարածությունն է: Այնպես որ, թուրքերի այդ՝ մի քանի կիլոմետրանոց առաջխաղացումը կարող է պարզապես հետագայում ճեղքում կատարելու և Սյունիքի մարզը աշխարհագրական ու կոմունիկացիոն առումով Հայաստանի մնացած մասից կտրելու համար հարմար պլացդարմ, ցատկահարթակ կազմակերպելու նպատակ ունենալ:

 Այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացրած նիկոլ ոչնչության և այդ «գելխեղդուկի» վզի կապը քաշող Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի, ապա նույն Լավրովի ու նիկոլի վրա քիթը սրբող ալիևի հանդիպումներից ու քննարկումներից հետո:

 Այդ ամենը տեղի է ունենում Հայաստանում նիկոլի հրահրած «նախընտրական պայքարի» մոտալուտ մեկնարկի խորապատկերում: Չի կարելի բացառել, որ թուրքերի այդ առաջխաղացումը և, ըստ էության՝ սահմանային միջադեպի հրահրումը իրականացվել է նիկոլի խնդրանքով՝ ինչ-ինչ խմբակային շահերի հաշվարկով կամ ընտրություններում անխուսափելի պարտությունը գիտակցելուց հետո, իր իսկ հրահրած «արհտահերթը» մեկ այլ «ռազմական դրությամբ» չեղարկելու և որպես վարչապետի ժպ պաշտոնավարելու (օրինակ, թուրքերի առջև իր հանձնառություններն ավարտին հասցնելու նպատակով) հող նախապատրաստելու համար:

Դրա նման ապիկարից ինչ սրիկայություն ասես՝ սպասելի է:

 Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում (լայն ընդգրկմամբ) բավականին սուր ու խորքային զարգացումների խորապաիկերում: Զարգացումներ, որոնցից Հայաստանը ուղղակի բացակայում է, ավելի ճիշտ՝ վերածված է ստից օբյեկտի, որն ով հասնում ու ոնց ուզում՝ տշում է: Ու դա նիկոլի ու իրեն սատարող աղանդավորաթուրքերի մեծագույն «նվաճումներից» մեկն է, բանակն ու ինքնիշխանությունը վարի տալուց հետո:

 Ի՞նչ հետևույթուններ կարելի է անել այս ամենից: Ամենատարբեր: Սկսած նրանից, որ առաջնահերթ պետք է առնվազն ինքնապաշտպանական ջոկատներով կազմակերպել սահմանագծի՝ «ՀՀ իշխանություն» համարվող ավազակախմբի կողմից անտերության մատնված հատվածների պաշտպանությունը: Վերջացրած ուտոպիստական կամ գերֆանտաստիկ թվացող այն տարբերակով, որ Սյունիքը հայտարարի թրքահպատակ դարձած Հայաստանից անկախանալու և Լեռնահայաստանի Հանրապետություն հռչակելու մասին:

 Հարկավ, էլի հետևություններ կան: Բայց այս ամենից կոնկրետ իմ հետևությունն այն է, որ նախկին վարչապետ և այս պահին ՀՀ վարչապետի պաշտոնը, թեկուզ ժպ նշումով, ապօրինաբար զավթած նիկոլ փաշինին պետք է անհապաղ, անմիջապե՛ս մեկուսացնել իշխանական լծակներից, կալանավորել, իր հանցախմբով հանդերձ՝ պետական դավաճանության մեղադրանքով: Եվ, հասկանալի է, իրավիճակը վերցնել Ազգային փրկության կոմիտեի (որպես ժամանակավոր կառավարություն) և ինքնապաշտպանության ուժերի հսկողության տակ

Հա, չարիքի վերջի հետհաշվարկը բավականին հիմնավոր է, վիրտուալ «անտի-նիկոլ» ֆլեշ-մոբն էլ է տպավորիչ և այլն, բայց շատ հնարավոր է, որ մենք արդեն այդ 35-36 օրն էլ չունենք, անգամ 10 օր ժամանակ էլ, հնարավոր է, որ չունենք:

Առանց այդ էլ՝ 184 օր կամ կես տարի ու 3 օր անտեղի տեղը շռայլել ենք:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>