Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
9
«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները. Տղե՛րք, կարո՞ղ է արթնանանք. Արմեն Աշոտյան

Վտանգավոր խաղեր․ Ալիևի ուղերձը՝ Փաշինյանին

«168 ժամ» թերթը գրում է. «Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

Ժամեր անց ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ իշխանական առանձին դեմքեր, տարբեր մարզպետարաններ կամ ընդհանրապես հերքեցին տեղի ունեցածը, կամ հանդես եկան հերթական ցնդաբանություններով, այդ թվում՝ նշելով, թե միջադեպը եղել է «չպահպանվող դիրքի շուրջ»։

Այդ ամբողջ ընթացքում առաջացավ մեծ տեղեկատվական վակուում, որը լցվեց ամեն ինչով՝ կիսահավաստի տեղեկություններից՝ մինչև պրովոկատիվ նպատակներ հետապնդող ինֆորմացիոն աղբ։ Պետության բացակայության պայմաններում հասարակությունը ստիպված էր սպառել դա՝ ապրելով շոկի ու անորոշության հերթական ցնցումը։ Կատարվածը, սակայն, ուներ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շերտեր։

Ադրբեջանցիների հերթական սադրանքը հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերին՝ տպավորություն թողնելով, որ դա կա՛մ այցին հաջորդած հետևանք էր, կա՛մ այցից դժգոհության առիթով հայտնված դեմարշ։ Տեղի ունեցածի արտաքին ևս մեկ կարևոր շերտ էր ՀԱՊԿ-ի լռությունը․ ըստ տարբեր տեղեկությունների, ադրբեջանցիները շուրջ երեք կիլոմետր առաջ են եկել Հայաստանի սահմանից, որը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է ու պայմանագրային պարտավորություններով՝ ՀԱՊԿ-ի արձագանք ենթադրող սահման է։

ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։

Արտահերթ ընտրություններում իշխանությունը պահպանելու Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազում են ամեն օրվա հետ։ Բացառված չէ, որ արդեն իսկ նվազել են այնքան, որ նրա համար անհնարին է թվում ընտրություններում անգամ կեղծիքներով հաղթելու հնարավորությունը։ Մնում է իշխանությունը պահպանելու միայն մեկ տարբերակ՝ չեղարկել կամ առնվազն հետաձգել ընտրությունը, ինչի համար պատերազմի սպառնալիքը կամ իմիտացիոն պատերազմը կարող է հրաշալի առիթ դառնալ՝ հնարավորություն տալով ռազմական դրության կամ այլ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունները։

Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Ալիևն այդ քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր նրանք, ովքեր անհավանական կհամարեն այդ տարբերակը, կարող են պատասխանել պարզ հարցի՝ արդյոք իշխանությունը պահպանելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի ընտրության մեջ խտրություն կդնի՞, թե՞ ոչ։

Պատասխանն ակնհայտորեն բացասական է, իսկ դա նշանակում է, որ նրա համար ընդունելի են իշխանության պահպանման, առանց բացառության, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական հնարավորությունները։

Իսկ այն, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար գերագույն արժեք է, օրեր առաջ բացահայտեց նրա թիմակիցներից մեկը՝ խորհրդարանի բարձր ամբիոնից։ Եվ եթե տեղի ունեցածը հենց այդ սխեմայի դրսևորում է, ապա պետք չէ բացառել ամենամոտ ապագայում նման «կիրթ միջադեպերի» կրկնությունները, քանի որ Նիկոլ Փաշինյանին հիմա հուզում է միայն մեկ հարց՝ իր համար ամենաթանկի՝ իշխանության պահպանումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>