Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Տեսանյութ
Դիտել նաև
Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Դեսպաններին հավաքում են Սյունիքում
Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ու Իսրայելը Զանգեզուրում, և ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
Այս մասին տեղեկությունը տարածվել է Telegram-ում Կառավարության ալիքով։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ՝ Իշխանասարի մոտակայքում մոտ 3 կմ առաջ է եկել՝ մտնելով ՀՀ տարածք։
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,-նշված էր ՊՆ հայտարարության մեջ:

