Քաղաքապետարանը երկու օր է՝ ընդհանրապես վառելիք չի մատակարարել. շուրջ 250 վարորդներ վաղ առավոտից գործադուլ են անում
Քաղաքապետարանը երկու օր է՝ ընդհանրապես վառելիք չի մատակարարել. ավոբուսների ու միկրոավտոբուսների շուրջ 250 վարորդներ վաղ առավոտից գործադուլ են անում՝ դժգոհելով Երևանի քաղաքապետարանից։
Վարորդները նշում են, որ 1 ամիս է դիզվառելիքի խնդիրներ ունեն, արդեն 2 օր է բացարձակ չեն ստացել. հազարավոր քաղաքացիներ առավոտյան չեն կարողացել հասնել աշխատանքի՝ տրանսպորտի բացակայության պատճառով:

