Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Դիտել նաև
Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման
Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է
«Մի օր պիտի հայտարարի՝ «Հայաստանն ադրբեջան է և վերջ». Դավիթ Ամալյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են
Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց․ տեսանյութ
«Ժողովուրդ»-ը գրում է․
«Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը՝ տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետևանք է տեղի ունեցածը։
«Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք։Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,– ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետևանքով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

