ՀՀ ԱԳՆ-ն Իսրայելին ու Պաղեստինին զսպվածության կոչ է արել
Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։