Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն. Լավրով
Դիտել նաև
Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը
Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն:
Ըստ Լավրովի, «մարդասիրական հարցերը ներառում են ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը, ինչպես նաև գերիների ու զոհերի մարմինների վերադարձը»:
«Առաջին քայլերն արդեն ձեռնարկվել են: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»,-ասաց նա հավելելով, որ այս քայլը քննարկվել է Երևանում. «Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ այս հարցը պետք է լուծել: Եվ արվել են առաջին քայլերը, և ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը: Հուսով ենք, որ այս հարցը կարագանա և լիովին կլուծվի»:
Zham.am

