Ոստիկանները Ձորաղբյուրի առանձնատներից մեկում հրազեն են հայտնաբերել. Տեսանյութ
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Ձորաղբյուր գյուղի առանձնատներից մեկը, որտեղ, ըստ տեղեկությունների, թաքնվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ։
Ոստիկանության ծառայողները նկատել են, որ առանձնատանը հրազեն կա։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Pietro Beretta» տիպի հրազեն՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով։
Ապօրինի հրազենն ու փամփուշտները վերցվել ու փաթեթավորվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Երևանում բնակվող 38-ամյա մի տղամարդը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ատրճանակն իրենն է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

