«Վստահաբար կարող եմ ասել՝ 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի»․ Ալիև
Դիտել նաև
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով
Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. «Հրապարակ»
Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ (տեսանյութ)
Զանգեզուրի միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը․ իրանցի փորձագետ
40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի: Այս մասին AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է՝ այդ միջանցքի բացումը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է:
«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ հարցի շուրջ։ Վստահաբար կարող եմ ասել՝ երկաթուղային միջանցքը կբացվի։ Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ»։
Zham.am